Նորություններ
Կլոր սեղան ՈւԱԿ-ում՝ նվիրված երիկամա-բջջային քաղցկեղի և փափուկ-հյուսվածքային սարկոմաների բուժման մարտավարությանը
Կլոր սեղան ՈւԱԿ-ում՝ նվիրված երիկամա-բջջային քաղցկեղի և փափուկ-հյուսվածքային սարկոմաների բուժման մարտավարությանը
26.03.2021

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգներն ու քիմիաթերապևտները կենտրոնում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ  համատեղ քննարկեցին տարածված երիկամաբջջային քաղցկեղի բուժման արդի մոտեցումները։

 

 


Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանը, և Օնկուորոլոգիական բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը ներկայացրեցին այդ քաղցկեղի բուժման ընտրության ժամանակակից մարտավարությունը, մասնավորապես, թիրախային թերապիայի կիրառության արդյունավետությունը։


 


Նշվեց, որ եթե նախկինում երիկամի քաղցկեղը դասվում էր ագրեսիվ քաղցկեղների տեսակին, այսօր արդեն այն կարելի է դիտարկել որպես քրոնիկ հիվանդություն՝ շնորհիվ թիրախային թերապիայի, որը պացիենտի համար ապահովում է երկարատև և բավականին բարձր որակով կյանք։


 

Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բժիշկ Լուսինե Նանյանը ներկայացրեց թիրախային թերապիայի հնարավորությունները փափուկ-հյուսվածքային սարկոմաների բուժման համար։


 

Կլոր սեղանին բացման խոսքով ելույթ ունեցավ Novartis ընկերության ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը։




Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր