Նորություններ
Նոր տեխնոլոգիաներն ու դեղերը հասանելի են դառնում Հայաստանի ուռուցքային հիվանդներին
Նոր տեխնոլոգիաներն ու դեղերը հասանելի են դառնում Հայաստանի ուռուցքային հիվանդներին
25.01.2016

Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոն մտնելիս` առաջինը նկատում ես  դիմացի պատի որմնաքանդակը: Սա դեռեւս 1981 թվականին կառուցված շենքի ինքնատիպ անձնագիրն է,  անցյալի փոքրաթիվ մասնիկներից մեկը, որոնք այստեղ խնամքով պահպանվում են։ Մնացած ամեն ինչ փոխում է իր դեմքը` ժամանակի պահանջներին համապատասխան. կենտրոնը վերանորոգվում է եւ արդիականացվում:  Նոր ընդարձակ ընդունարան, որտեղ այլեւս անցյալի կուտակումներ չկան, վերանորգված բաժանմունքներ եւ, ամենակարեւորը, նոր, ժամանակակից տեխնիկա:  

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը նշում է, որ արդեն մի տարի է, ինչ վերանորոգման եւ արդիականացման աշխատանքներ են տարվում:

«Մեկ տարվա ընթացքում հիմնական մասնաշենքի մեծ մասը վերանորոգվել է։ Բացի այդ կենտրոնը համալրվել է նորագույն տեխնիկայով։ 2015 թվականին կենտրոնը ձեռք է բերել երկու նոր սոնոգրաֆ, ԿՏ, եւ նորագույն Տոշիբա մակնիշի ռենտգեն ապարատ», – ասում է նա։

Ըստ տնօրենի, կենտրոնը նաեւ օգնում է հիվանդներին թանկարժեք դեղորայքի ձեռք բերման գործում։ «Վերջին ժամանակահատվուծում հաջողվեց Առողջապահության նախարարության հետ, Հայ օգնության ֆոնդի գործունեության շնորհիվ հումանիտար ճանապարհով ձեռք բերել «Ավաստին» դեղամիջոցի 780 սրվակ։ Այն արդեն մեկ շաբաթ է տրամադրում է հիվանդներին անվճար։ Շուկայական արժեքը այդ դեղամիջոցի կազմում է 800 000–1 000 000 դրամ», – ասում է Արմեն Տանանյանը։

Toshiba մակնիշի ռենտգենյան նոր սարքը նախորդներից տարբերվում է նրանով, որ անալոգաթվային է եւ հեռակառավարվող:

«Բժիշկը գտնվում է հարակից սենյակում, չի ճառագայթվում, եւ դա բարձրացնում է եւ աշխատանքի որակը, եւ ապահովում է աշխատող պերսոնալի անվտանգությունը», – ասում է ռենտգենային ախտորոշման բաժանմունքի ղեկավար Արմեն Գիշյանը։

Ճառագայթային ախտորոշման բաժանմունքում ծանոթացնում են եւս մի հետաքրքիր սարքի. գծային էլեկտրոնային արագացուցիչ, որը կենտրոնը ստացել է ՄԱԳԱՏԵ-ի հետ համագործակցության շրջանակում: Այն եռաչափ ճառագայթման հնարավորություն է տալիս:

«Դա նշանակում է, որ մենք կարող ենք ուռուցքին մոտեցնել մաքսիմալ դոզան, մինիմալ վնաս հասցնելով շրջակա նորմալ հյուսվածքներին։ Մենք թիրախին հասցնում ենք մեր ուզած չափաբաժինը, որը կարող է ոչնչացնել կամ կայունացնել ուռուցքի աճը», – ասում է ճառագայթային բաժանմունքի ղեկավար Սամվել Քարամյանը։

Այս սարքը մի առանձնահատկություն եւս ունի. դրա մեջ ներկառուցված է հիվանդի ճիշտ դիրքավորման համար նախատեսված ռենտգենոլոգիական սարքավորում:

Կենտրոնը ձեռք է բերել նաեւ սպեկտ-գամմա-խցիկ ներքին օրգանների սցինտիգրաֆիայի համար: Ուռուցքաբանության մեջ այն հիմնականում օգտագործվում է ոսկրային համակարգի ուռուցքների եւ մետաստազների ախտորոշման նպատակով:

Քիմիաթերապիայի բաժանմունքը բազմամարդ է: Սպասում են հերթական չափաբաժինը ստանալու իրենց հերթին, այդ թվում ` Ավաստին դեղամիջոցի, որի մասին խոսում էր տնօրեն Արմեն Տանանյանը: Նկարահանող խմբին տեսնելով` մարդիկ շտապում են իրենց խնդիրները ներկայացնել. պետությունը քիչ է վճարում, դեղամիջոցները թանկ են… Մինչդեռ բուժանձնակազմի նկատմամբ հիվանդները հատուկ վերաբերմունք ունեն։ Ասում են` նրանք իսկական հերոսներ են։

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր