Նորություններ
Քաղցկեղի վաղ հայտնաբերումը Հայաստանում․ Արթուր Ավետիսյան
Քաղցկեղի վաղ հայտնաբերումը Հայաստանում․ Արթուր Ավետիսյան
04.06.2021

«Կենտրոն» հեռուստաընկերության «Առողջարան» ծրագրի հյուրն է ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, մամոլոգ, բգթ Արթուր Ավետիսյանը։ Հաղորդման թեման կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումն ու վաղ հայտնաբերումն է։


Ինչպես նշում է բժիշկը, գոյություն ունի հիվանդության առաջնային և երկրորդային  կանխարգելում։ Առաջնայինը առողջ ապրելակերպն է, իսկ երկրորդայինը՝ կանխարգելիչ հետազոտությունները, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլերում։


«Ես խորհուրդ եմ տալիս, որ կինն ընտրի ինչ-որ հարազատ մարդու կամ հենց իր ծննդյան օրը, և այդ օրից մեկ օր առաջ կամ հետո գնա, հետազոտվի, և տարին մեկ անգամ ինքն իրեն նվեր անի։ Երկու հազար կնոջից ընդամենը կարող է մեկը վատ լուր լսել, այն էլ եթե ինքը պրոֆիլակտիկ է գնում ստուգման, հավանականությունը, որ այդ վատ լուրի հարցի լուծումը շատ հեշտ կլինի, բավականին բարձր է», - ասում է բժիշկը։


Հիշեցնենք, որ Հայաստանում իրականացվում է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման սկրինինգային պիլոտային ծրագիր երեք մարզերում՝ Լոռու, Սյունիքի և Տավուշի։ Ծրագրի շրջանակում  50-69 տարեկան կանայք անցնում են անվճար մամոգրաֆիա, և որևէ խնդրի հայտնաբերման դեպքում ուղեգրվում են Ուոռւցքաբանության ազգային կենտրոն։  Այս պահի թրությամբ Լոռու մարզում հետազոտվել է մոտ 2600 կին, 24-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։



Լուրեր, հայտարարություններ
Արթուր Ավետիսյան․ Կրծքագեղձի քաղցկեղ 08.06.2021

Հաղորդման թեման կրծքագեղձի քաղցկեղն է՝ հիվանդության տեսակները, առաջացման պատճառներն ու ռիսկի գործոններ

Քաղցկեղի վաղ հայտնաբերումը Հայաստանում․ Արթուր Ավետիսյան 04.06.2021

Ինչպես նշում է բժիշկը, գոյություն ունի հիվանդության առաջնային և երկրորդային կանխարգելում։ Առաջնայինը առողջ ապրելակերպն է, իսկ երկրորդայինը՝ կանխարգելիչ հետազոտությունները, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլերում։

Պահանջվում է վիճակագրության և կլինիկական հետազոտությունների բաժնի աշխատակից 03.06.2021

Հավաքագրել քաղցկեղով պացիենտների ախտորոշման և բուժման մասին տվյալները Հավաքագրված տվյալները կոդավորել (ICD-10, ICD-O-3 և այլ կոդավորման համակարգերով) և ներմուծել էլեկտրոնային համակարգ

Հաճախ տրվող հարցեր