Նորություններ
Արհեստական բանականությամբ բժշկական սարքավորումները ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Արհեստական բանականությամբ բժշկական սարքավորումները ուռուցքաբանության ազգային կենտրոնում
17.06.2021

Մաշկի նորագոյացությունները ոչ միշտ են երևում անզեն աչքով, և այդ հարցում բժիշկներին օգնության է գալիս դերմատոսկոպը։ Դերմատոսկոպը պարզ լեզվով ասած խոշորացույց է, որը հնարավորություն է տալիս տեսնել մաշկի կառուցվածքը մի քանի տասնյակ անգամ մեծացված։

 

Գերժամանակակից գերմանական FotoFinder medicam 1000 վիդեոդերմատոսկոպը ոչ միայն խոշորացույց է, այլ մի քանի լրացուցիչ գործառույթներով օժտված բարդ թվային համակարգ։

 

Նրա D-Scope Lens IV ոսպնյակը հնարավորություն է տալիս պատկերները մեծացնել 20-140 անգամ։ FotoFinder medicam 1000-ը միաժամանակ նաև ֆոտոխցիկ է, որի Full HD որակի պատկերները անմիջապես փոխանցվում են բժշկական մոնիտորի վրա։

 

Վերջապես, Moleanalyser pro ունիկալ ծրագիրը պատկերների վերլուծության համար օգտագործում է արհեստական բանականություն, որին «սովորեցրել» են ապացուցված ախտորոշումով 100 000-ից ավելի պատկերների վրա։

 

Մաշկի ցանկացած կասկածելի փոփոխության դեպքում դիմեք ՎԱ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ կարող եք հետազոտվել այս նորագույն սարքով և ստանալ բարձրակարգ մասնագիտական խորհրդատվություն և բուժում։   


 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր