Նորություններ
Շագանակագեղձի լապարասկոպիկ հեռացման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Շագանակագեղձի լապարասկոպիկ հեռացման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
01.07.2021

 

 ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոուրոլոգիական բաժանմունքում բազմաթիվ մեծածավալ բաց (այդ թվում միզապարկի հեռացում բարակ-աղիքային նոր միզապարկի ձևավորմամբ) և էնդոսկոպիկ վիրահատություններին զուգընթաց ընդլայնվում է նաև լապարասկոպիկ եղանակով կատարվող վիրահատությունների ցանկը:

 

 

Օնկոուրոլոգիական բաժանմունքի բժիշկները երիկամների ուռուցքային հիվանդությունների կապակցությամբ, իսկ վերջին շրջանում նաև շագանակագեղձի արմատական հեռացման վիրահատությունները հաջողությամբ իրականացնում են լապարասկոպիկ եղանակով:

 

Նշված դեպքերում հիվանդների մոտ հայտնաբերվել էր շագանակագեղձի ուռուցքային հիվանդություն և ցուցված էր արմատական հեռացում:

 

 

 

 

Լապարասկոպիկ եղանակը հնարավորություն է ընձեռում առանց կտրվածքի՝ մի քանի անցքերով անցկացված գործիքներով, ճշգրիտ սահմաններով, արմատականորեն հեռացնել շագանակագեղձը շրջակա ճարպաբջջանքի և սերմնաբշտերի հետ միասին: Շնորհիվ նորագույն լապարասկոպիկ սարքավորումներով հագեցվածության՝ վիրահատության սահմանները առավել հստակ են տարբերակվում։ Ներվիրահատական արյան կորուստը եղել է չնչին, հետվիրահատական շրջանը զգալիորեն պակաս:

 

 

Վիրահատությունները կատարել է բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Կարեն Ծառուկյանը, ասիստենտներ՝ բժիշկ-ուրոլոգներ Ազատ Չախոյան և բգթ Վարդան Առաքելյան։


 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Աեպտեմբերի 21-ին ֆրանսիացի վիրաբույժը վիրահատություններ կկատարի Ուռուցքաբանույան ազգային կենտրոնում 15.09.2021

Բժիշկները պլանավորում են Հայաստանում ներկայացնել իրենց փորձը․ նրանք կկատարեն վիրահատություններ, հանդես կգան դասախոսություններով և կկազմակերպեն քննարկումներ հայ գործընկերների հետ։

Լեղապարկի լապարասկոպիկ հեռացում 14.09.2021

Վիրահատությունը կատարվում է վերջին սերնդի KARL STORZ էնդոսկոպիկ համակարգով, ինչի շնորհիվ ապահովվում է հետվիրահատական ավելի թեթև ընթացք և արագ ապաքինում։

Շարժունակությունը վերականգնող վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 07.09.2021

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում առաջային հետորովայնամզային մուտքով կատարվել է գոտկային 3, 4, 5-րդ ողերի լայնածավալ ռեզեկցիա, բոլոր վարակված հյուսվածքների դեբրիդմենտ (մաքրում), առաջացած դեֆեկտը լրացնելու համար օգտագործվել է տիտանային ցանցի օղ և կոնքոսկրից վերցված սեփական ոսկոր՝ աուտոգրաֆտ։

Հաճախ տրվող հարցեր