Նորություններ
ՈւԱԿ-ի լաբորատորիան ստացել է որակի վերահսկման RIQAS- Randox միջազգային հավաստագիր
ՈւԱԿ-ի լաբորատորիան ստացել է որակի վերահսկման RIQAS- Randox միջազգային հավաստագիր
13.07.2021

ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկական կենսաքիմիայի և իմունաբանության լաբորատորիան 2020 թվականից մասնակցում է  հետազոտությունների որակի վերահսկման RIQAS- Randox միջազգային ծրագրին (Մեծ Բրիտանիա)։


Որակի գնահատման միջազգային ծրագրերին հաջող մասնակցությունը վկայում է լաբորատորիայի որակի ներքին վերահսկման արդյունավետության մասին։


Երկու շաբաթը մեկ անհայտ կոնցենտրացիայով նմուշի հետազոտության արդյունքներն առցանց ուղարկվում են RIQAS ծրագրի համապատասխան լաբորատոր կոդին։ Եթե ստացված արդյունքները համընկնում են հսկիչ լաբորատորիայի տվյալներին, ապա նրանց կողմից տրամադրվում է հավաստագիր։


Մենք կարևորում ենք մեր աշխատանքի որակը և նման ծրագրերինմասնակցությունը կլինի շարունակական։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր