Նորություններ
NEWS.am. Որո՞նք են հաստ աղիի լապարոսկոպիկ վիրահատությունների առավելությունները․ ամերիկացի վիրաբույժը կկիսվի իր փորձով Հայաստանում
NEWS.am. Որո՞նք են հաստ աղիի լապարոսկոպիկ վիրահատությունների առավելությունները․ ամերիկացի վիրաբույժը կկիսվի իր փորձով Հայաստանում
02.08.2021

Զարգացած երկրներում հաստ աղիի վիրահատությունները գերադասում են կատարել լապարոսկոպիկ, այլ ոչ թե բաց եղանակով։ Հայաստանում նման վիրահատություններ այսօր նույնպես կատարում են, բայց ավելի հազվադեպ, քան, օրինակ, ԱՄՆ-ում։ Ավանդական բաց վիրահատությունների համեմատ լապարոսկոպիկ մեթոդի գլխավոր առավելությունների մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է վիրաբույժ Ջենարո ԼաԲելան (ԱՄՆ)։


Լապարոսկոպիկ վիրահատությունները պացիենտները սովորաբար ավելի լավ են տանում։ Մասնագետի խոսքով՝ շատ հետազոտություններ հաստատել են, որ արյան կորուստը լապարոսկոպիկ վիրահատությունների ժամանակ ավելի քիչ է լինում, աղեստամոքսային տրակտի գործունեությունն ավելի արագ է վերականգնվում, եւ պացիենտները ավելի շուտ են վերադառնում տուն։ Բացի այդ, լապարոսկոպիկ վիրահատություններից հետո պացիենտների համար ավելի քիչ ցավազրկող դեղեր են պահանջվում, այդ թվում՝ թմրամիջոցներ պարունակող։ Այդ ամենը դրական է ազդում ոչ միայն պացիենտի վիճակի, այլեւ հետվիրահատական խնամքի հետ կապված ծախսերի վրա։

 

Լապարոսկոպիան այսօր ակտիվորեն կիրառվում է հաստ աղիի ամենատարբեր վիրահատությունների ժամանակ, այդ թվում՝ ուռուցքային նորագոյացությունները հեռացնելիս։ Շատերը մտահոգվում են, թե կարող է արդյոք վիրաբույժը նման վիրահատության ընթացքում չնկատել ինչ-որ մի բան եւ լրիվ չհեռացնել ուռուցքը։ Ջենարո ԼաԲելայի խոսքով՝ այդ մտահոգությունները սովորաբար անհիմն են, չէ՞ որ ժամանակակից լապարոսկոպիկ սարքավորումը ներառում է մեծ հնարավորություններ ունեցող տեսախցիկներ, որոնց օգնությամբ վիրաբույժը հիանալի տեսնում է վիրահատական հատվածը։

 

«Մենք կարող ենք խցիկները տեղադրել դժվարհասանելի տեղերում, որպեսզի կարողանանք դրանք ավելի մոտիկից տեսնել։ Իսկ ինչ վերաբերում է ռոբոտացված վիրաբուժությանը, Davinci պլատֆորմի տեսախցիկների համակարգերը նույնպես խոշորացման և խորության եռաչափ ընկալման հնարավորություն ունեն»,- ասել է մասնագետը։

 

Ջենարո ԼաԲելան այս տարվա օգոստոսի վերջին կայցելի Հայաստան։ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հայ գործընկերոջ՝ Ավետիք Պետրոսյանի հետ օգոստոսի 23-26-ը նա կատարելու է հաստ աղիի չարորակ ուռուցքների մի շարք լապարոսկոպիկ վիրահատություններ։ Այդ բոլոր վիրահատությունները լինելու են անվճար պացիենտների համար, քանի որ Հայաստանում ներկայում գործում է պետպատվեր չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման համար։

 

Օգոստոսի 27-ին ԼաԲելան վարպետության դաս կանցկացնի հայ ուռուցքաբանների համար։ Մասնագետի այցը Հայաստան կազմակերպել է Մեդունի բարեգործական ընկերությունը։ Պացիենտների գրանցումը կտեւի մինչեւ օգոստոսի 13-ը։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր