Նորություններ
Նիդերլանդների դեսպանը ՈւԱԿ-ում մասնակցեց պացիենտական գրքի շնորհանդեսի
Նիդերլանդների դեսպանը ՈւԱԿ-ում մասնակցեց պացիենտական գրքի շնորհանդեսի
06.08.2021

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարաջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կայացավ «Հենարան» բարեգործական հիմնադրամի  հրատարակած «Ճառագայթային թերապիա․ Ուղեցույց պացիենտների և խնամատարների համար» գրքույկի շնորհանդեսը, որին ներկա էին  Հայաստանում Նիդերլանդների Թագավորության լիազոր և արտակարգ դեսպան, պարոն Նիկոլաս Սխերմերսը և Առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը։

 

Գրքույկի տպագրությունը ֆինանսավորվել է Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում։ Ներկայացնելով ձեռնարկը, դեսպանը հույս հայտնեց, որ պացիենտների իրազեկվածությունը կբարձրացնի բուժման արդյունավետությունը և դրականորեն կազդի նրանց կյանքի որակի վրա։


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին կարևոր ծրագրի իրականացման համար, որի շնորհիվ մարդու իրավունքների հովանու ներքո պացիետների իրավունքները և իրազեկվածության նշանակությունը ևս մեկ անգամ կարևորվել են։


Հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում, այցելեցին Ճառագայթային թերապիայի, Ճառագայթային գինեկոլոգիայի բաժանմունքներ և պալիատիվ բաժանմունքի շինհրապարակ։ ՈՒԱԿ Ճառագայթային թերապիայի բաժանմունքի վարիչ Թաթուլ Սաղաթելյանը ներկայացրեց կատարվող աշխատանքները։



Դեսպանը շատ տպավորված էր կենտրոնի նորոգված բաժանմունքներով և ընթացող աշխատանքներով։



 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր