Նորություններ
ԴԱՐՁԻ՛Ր ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐ
ԴԱՐՁԻ՛Ր ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐ
11.08.2021

Ուռուցքաբանության ազգային կենտրոնին անհրաժեշտ են արյան ցանկացած խումբ ունեցող դոնորներ։


Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`


  • լինեք 18-62 տարեկան,

  • լինեք առնվազն 53 կգ, եթե իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,

  • արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/,

  • զարկերակը լինի 60-90 հարված րոպեում,

  • արյունատվության օրը չպետք է օգտագործեք յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ,

  • արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործեք ոգելից խմիչքներ,


Արյունատվությունն իրականացվում է ժամը 9.00-13.00-ը աշխատանքային օրեին: Ներկայանալ անձնագրով կամ զինվորական գրքույկով։

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր