Նորություններ
Ի՞նչ է ԿՏ հսկողությամբ թոքերի բիոպսիան
Ի՞նչ է ԿՏ հսկողությամբ թոքերի բիոպսիան
19.08.2021

ԿՏ հսկողությամբ տրանսթորակալ տրեպան բիոպսիան նորագույն ախտորոշիչ մեթոդ է, որը քիչ ինվազիվ է և ընդհանուր անզգայացում չի պահանջում։


Այն կիրառվում է, երբ կասկածելի օջախը գտնվում է թոքի ծայրամասային հատվածում կամ հարարմատային շրջանում։ Կենտրոնական տեղակայման օջախները ևս կարող են հետազոտվել այս մեթոդով, եթե բրոնխոսկոպիան ինչ-ինչ պատճառներով անհնար է, ասում է ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Թորակալ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Տարոն Ղարիբյանը։  


Հետազոտության ընթացքում պացիենտը գտնվում է ԿՏ սեղանիկի վրա, և բժիշկը, էկրանի վրա հետևելեվ պատկերներին, որոշում է կասկածելի օջախին մոտենալու ամենահարմար դիրքը, այնուհետև կատարում է տեղային անզգայացում, ԿՏ անընդհատ հսկողությամբ բիոպսիայի ասեղը մտցնում է ախտահարված օջախի մեջ և վերցնում նմուշ հետագա ձևաբանական հետազոտւթյան համար։ Ճշգրիտ պատասխան ստանալու համար անհրաժեշտ է վերցնել գոնե երեք նմուշ օջախի տարբեր հատվածներից։


Բիոպսիան ավարտելուց հետո կատարվում է հսկիչ նկար, և մոտ երկու ժամից, բարդությունների բացակայության պարագայում  պացիենտը գնում է տուն մինչև որ կստացվի հյուսվածաբանական հետազոտության պատասխանը։


Մանրամասները տեսանութում։



 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր