Նորություններ
Անվճար կոլպոսկոպիա՝ ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Անվճար կոլպոսկոպիա՝ ուռուցքաբանության ազգային կենտրոնում
05.08.2021

Սիրելի կանայք։


Սեպտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 1-ը Դուք կարող եք անվճար կոլպոսկոպիկ հետազոտություն անցնել ՀՀ ԱՆ ՎԱ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։


Կենտրոնը համալրվել է գերմանական Leisegang ընկերության բարձրակարգ կոլպոսկոպով, ինչպես նաև կենտրոնում առկա է KN-2200 մոդելի կոլպոսկոպ։


Կոլպոսկոպիան արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման արդյունավետ մեթոդ է, որը թույլ է տալիս  հայտնաբերել խնդիրը ինչպես նախակլինիկական, այնպես էլ ֆոնային հիվանդությունների փուլում։

Այն էականորեն բարձրացնում է գինեկոլոգիական տարբեր ախտահարումներով կանանց հետազոտության արդյունավետությունը, և միևնույն ժամանակ ոչ ինվազիվ է և անցավ։


Հերթագրվելու համար զանգահարեք +374 10 23 68 29։


Գնահատե՛ք Ձեր առողջությունը, անցե՛ք կանխարգելիչ հետազոտություն։

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր