Նորություններ
Ի՞նչ է կոլպոսկոպիան
Ի՞նչ է կոլպոսկոպիան
20.08.2021

Կոլպոսկոպը օպտիկական, մանրադիտակային  համակարգ է, որի միջոցով հնարավոր է ախտորոշել արգանդի պարանոցի հեշտոցային հատվածի, հեշտոցի և արտաքին սեռական օրգանների ախտահարումները վաղ շրջանում։


Կոլպոսկոպիան համարվում է «ոսկե ստանդարտ» արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների հայտնաբերման համար։ Այն շատ արդյունավետ հետազոտության մեթոդ է և միևնույն ժամանակ՝ ոչ ինվազիվ և անցավ։


Կոլպոսկոպիայի միջոցով հնարավոր է կատարել նշանակիր բիոպսիա, ինչը բարձրացնում է ճշգրիտ ախտորոշման հնարավորությունը։ 


ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքանաության ազգային կենտրոնի «Կանանց առողջության կլինիկա» բաժանմունքը համալրվել է նոր սերնդի գերմանական Leisgang կոլպոսկոպով, որն ապահովում է պատկերի խոշորացում 30 անգամ:


Հիշեցնենք, որ ՈւԱԿ-ում սույն թվականի սեպտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 1-ը կանայք կարող են անցնել անվճար կոլպոսկոպիա։


Հերթագրվելու համար զանգահարեք +374 10 23 68 29։

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր