Նորություններ
ՈւԱԿ-ի աշխատակիցների բժշկական ապահովագրության համար կվճարի բուժկենտրոնը
ՈւԱԿ-ի աշխատակիցների բժշկական ապահովագրության համար կվճարի բուժկենտրոնը
27.08.2021

 

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 500-ից ավելի  աշխատակիցներն այսուհետ կունենան կամավոր բժշկական ապահովագրության պայմանագիր, որի համար կվճարի բուժկենտրոնը։

 

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը կնքեցին աշխատակիցների կամավոր բժշկական ապահովագրության պայանագիր՝ 4,000,000 ՀՀ դրամ առավելագույն ծածկույթով յուրաքանչյուր ապահովագրված անձի համար։


 

Փաթեթը ներառում է տարեկան կանխարգելիչ բուզննում, ամբուլատոր բուժօգնություն, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն, ստացիոնար, թերապևտիկ և վիրաբուժական բուժօգնություն, այդ թվում՝ սրտի բարդ վիրահատություններ։

 

Ներառված են նաև ուռուցքաբանական բուժման այն ծախսերը, որոնք ընդգրկված չեն պետպտավերով տրամադրվող բժշկական ծառայությունների մեջ։


 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր