Նորություններ
Ամերիկացի վիրաբույժն իր հայ գործընկերոջ հետ ՈւԱԿ-ում կատարեց հաստ աղու քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություններ
Ամերիկացի վիրաբույժն իր հայ գործընկերոջ հետ ՈւԱԿ-ում կատարեց հաստ աղու քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություններ
31.08.2021

Օգոստոսի 23-27-ը ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հյուրընկալվել էր ամերիկացի վիրաբույժ Ջենարո Լաբելան։


 

Իր հայ գործընկեր, ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Ավետիք Պետրոսյանի հետ նա կատարել է հաստ աղու ուռուցքների մի շարք վիրահատություններ, հիմնականում լապարոսկոպիկ եղանակով։

 



Օգոստոսի 27-ին ՈՒԱԿ-ի քիմիաթերապիայի Բացօթյա սրահում Ջենարո Լաբելան անցկացրեց վարպետության դաս տարբեր բուժկենտրոնների վիրաբույժների և ուսանողների համար։



 

Ամերիկացի բժշկի այցը Հայաստան արդեն երկրորդ անգամ կազմակերպել է «Մեդունի» բարեգործական ընկերությունը։ Այցի հիմնական նպատակը հաստ աղու քաղցկեղի լապարոսկոպիկ վիրաբուժության ամերիկյան փորձի ներկայացումն էր։



Վիրաբույժ Ջենարո Լաբելան պրակտիկ բժշկական գործունեություն է ծավալում ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի Bethesda North Hospital-ում, որը, ինչպես Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, մասնագիտացած է ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման գործում։ Նա նաև TriHealth General Surgery Residency Program-ի դասախոս է, վիրահատություններ է կատարում նաև Օհայո նահանգի Good Samaritan Hospital-ում և TriHealth Evendale Hospital-ում:

Ջենարո Լաբելան American Board of Surgery և American Board of Colon and Rectal Surgery անդամ է։ Վերջին 10 տարիներին անընդմեջ ճանաչվել է Ցինցինատի քաղաքի «Լավագույն բժիշկը»։

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր