Նորություններ
Բժշկական պարտադիր ապահովագրությունը դրական դեր կխաղա քաղցկեղի կանխարգելման հարցում
Բժշկական պարտադիր ապահովագրությունը դրական դեր կխաղա քաղցկեղի կանխարգելման հարցում
03.02.2016

Բժշկական պարտադիր ապահովագրությունը, միանշանակ, դրական դեր կխաղա քաղցկեղի կանխարգելման եւ վաղ ախտորոշման գործում, կարծում են Հայաստանի Ուռուցքաբանների ասոցիացիայի ղեկավար Գրիգոր Բադալյանը եւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը:

Գրիգոր Բադալյանի խոսքով, այն փաստը, որ ծառայության համար արդեն վճարված է, մարդկանց կստիպի պարբերաբար կանխարգելիչ հետազոտություններ իրականացնել, իսկ հիվանդության հայտնաբերման դեպքում վիրահատության եւ բուժման վճարի հարցը կլուծվի:

Արթուր Ավետիսյանը նշել է, որ Հայաստանի համար շատ լուրջ խնդիր է բժշկական օգնությանը ուշ դիմելը: Տվյալ երեւույթի պատճառներից մեկը քաղաքացիների ծանր սոցիալ-տնտեսական վիճակն է: Սակայն, նրա խոսքով, նման պահվածք է դիտարկվում նաեւ ապահով մարդկանց շրջանում, այնպես որ, խնդիրը նաեւ քաղաքացիների գիտակցության մեջ է, իրենց առողջությանը նրանց վերաբերմունքի մեջ է: Անդրադառնալով ապահովագրության հարցին` Արթուր Ավետիսյանն ընդգծել է, որ նույնիսկ զարգացած երկրներում չեն ապավինում միայն քաղաքացիների գիտակցությանը: Հենց այդ հարցում օգնության է գալիս բժշկական ապահովագրությունը:

Արթուր Ավետիսյանը պարզաբանել է, որ նույնիսկ զարգացած հասարակական գիտակցությամբ երկրներում մարդկանց ստիպում են բժշկի գնալ կամ առողջ կենսակերպ վարել: Օրինակ, ապահովագրական վճարները ծխողների համար ավելի ցածր են, կամ, եթե կինն ամեն տարի կրծքի քաղցկեղի հայտնաբերման հետազոտություն չի անցել, հիվանդանալու դեպքում ապահովագրությունը չի ծածկի նրա բուժման ծախսը: Եթե մարդը ժամանակին կանխարգելիչ հետազոտություն չի անցել եւ բժշկական ապահովագրություն չունի, նրան կարող են աշխատանքի չընդունել:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր