Կանանց առողջության կլինիկա

 

 

ԿԱՆԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱ



 

Կանանց առողջության կլինիկան ապահովում է գինեկոլոգիական հիվանդությունների բուժօգնության և կրծքագեղձի բարորակ ու չարորակ հիվանդությունների ամբողջ ծավալը` կանխարգելիչ զննումներ և ախտորոշում, ժամանակակից վիրաբուժական բուժում։ Ախտորոշումն ու բուժումն իրականացվում են եվրոպական և ամերիկյան ասոցիացիաների արձանագրություններին համապատասխան (ESMO, NCCN):


 

 


 

1. Գինեկոլոգիական հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում

 

Կանանց առողջության կլինիկայում  լայնորեն կատարվում են գինեկոլոգիական վիրահատություններ ավանդական (լապարոտոմիա), հեշտոցային և, այնուհետև, լապարոսկոպիկ մուտքով:


 

 



Ախտորոշիչ միջոցառումներ


ախտորոշիչ հիստերոսկոպիա

ախտորոշիչ լապարոսկոպիա՝ բիոպսիայով
կոլպոսկոպիա՝ բջջաբանական քննությամբ

 

 Կանանց առողջության կլինիկա ․ Կ․ Բազիկյան    Կանանց առողջության կլինիկա ․ Կ․ Բազիկյան    Կանանց առողջության կլինիկա ․ Կ․ Բազիկյան

 


Բուժիչ միջոցառումներ և վիրահատություններ

 

Վերթհայմի վիրահատություն

տոտալ աբդոմինալ հիստերէկտոմիա` հավելումներով և` առանց
լապարոսկոպիկ հիստերէկտոմիա` հավելումներով և` առանց
ընդլայնված և հասարակ վուլվէկտոմիա
արտաքին սեռական օրգանների էսթետիկ վիրահատություններ
տրախելէկտոմիա
կոնսերվատիվ միոմէկտոմիա
արգանդի վզիկի էլեկտրոկոնիզացիա
ձվարանների լապարոսկոպիկ ռեզեկցիա և ադնեքսէկտոմիա
հիստերոռեզէկտոսկոպիա

 

Կոնսերվատիվ բուժումը ներառում է արգանդի վզիկի բարորակ պաթոլոգիաների դեղորայքային բուժում, կանանց սեռական օրգանների դիսհորմոնալ հիվանդությունների բուժում, արտաքին սեռական օրգանների բարորակ հիվանդությունների բուժում:

 

 Կանանց առողջության կլինիկա ․ Կ․ Բազիկյան    Կանանց առողջության կլինիկա ․ Կ․ Բազիկյան    Կանանց առողջության կլինիկա ․ Կ․ Բազիկյան


2․ Կրծքագեղձի հիվանդությունների վիրահատական բուժում

 

   

 

   

Կրծքագեղձի օրգանպահպան վիրահատություններ

     
  • կրծքագեղձի օնկոպլաստիկ մասնահատումներ
  • կրծքագեղձի թերապևտիկ ռեդուկցիա
  • կրծքագեղձի մասնահատումներ
    Կրծքագեղձի արմատական հեռացում, անութային լիմֆոդիսեկցիա
    Կրծքագեղձի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություններ (nipple-sparing and skin-sparing mastectomy)` իմպլանտների և ժամանակավոր էքսպանդերների օգնությամբ` պտուկ-մաշկ պահպանող մաստէկտոմիաներ
    Պահակային ավշային հանգույցների բիոպսիա՝ մեթիլեն կապույտ, ինդոցիանին կանաչ ներկանյութերով և ռադիոիզոտոպային մեթոդներով (Blu dye & Gamma-probe guided SLNB)
    Պտուկի ռեկոնստրուկցիա (վերականգնում)
    Կրծքագեղձի լիպոֆիլինգ (շտկում սեփական ճարպով)
    Կրծքագեղձի էստետիկ վիրահատություններ
     
  • մաստոպեկսիա (բարձրացում)
  • աուգմենտացիա (մեծացում)
  • ռեդուկցիոն մամոպլաստիկա (փոքրացում)
  • սիմետրիզացիա (հավասարեցում)

 


 

 Կանանց առողջության կլինիկա․ Ա․ Ավետիսյան     Կանանց առողջության կլինիկա. Ա․ Ավետիսյան

Տեսանյութեր

Կրծքագեղձի քաղցկեղի ժամանանակից բուժման տարբերակները Հայաստանում
Կրծքագեզձի քաղցկեղի բուժման նոր ձեռքբերումները Հայաստանում
Կրծքագեղձի քաղցկեղ․ բուժման արդի մեթոդների հասանելիությունը Հայաստանում

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Սիգմայաձեվ աղու լապարոսկոպիկ մասնահատում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 20.07.2021

Կատարվել է կոլոնոսկոպիկ հետազոտություն, որի ընթացքում հայտնաբերվել է սիգմայաձև աղու ուռուցք և հենց տեղում կատարվել է բիոպսիա ուռուցքի տեսակը որոշելու նպատակով։ Հյուսվածաբանական հետազոտությամբ հաստատվել է քաղցկեղ։

ՈւԱԿ-ում կատարվել է երիկամի լապարոսկոպիկ մասնահատում 15.07.2021

Հեռացվել է երիկամի մի մասը ուռուցքի հետ միասին, պահպանելով երիկամի առողջ հատվածը։ Այդպիսով նպաստելով նրան, որ շաքարային դիաբետ ունեցող հիվանդի մոտ հետվիրահատական շրջանում բացառվի քրոնիկ երիկամային անբավարարության զարգացման ռիսկը։

Հաճախ տրվող հարցեր