ԹՈՐԱԿԱԼ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

 

 

Թորակալ վիրաբուժության բաժանմունքում կատարվում են կրծքվանդակի օրգանների ախտաբանության հետ կապված ցանկացած միջամտություններ, բացառությամբ սիրտանոթային համակարգի և կերակրափողի։


Իրականացվում է կրծքավանդակի փափուկ հյուսվածքների, պլևրալ խոռոչի օրգանների գոյացությունների տրեպան բիոպսիա ՀՇ և ՈւՁ հսկողությամբ։


Իրականցվում է բրոնխոսկոպիկ հետազոտություն և թոքի կենտրոնական գոյացությունների բիոպսիա երկու ֆիբրոսկոպով (բերանային և քթային) հագեցած գերժամանակակից տեսաբրոնխոսկոպի միջոցով։


 

 

 

 


Կատարվում են նաև հետևյալ միջամտությունները․


 

  • պլևրալ խոռոչի պունկցիա
  • պլևրալ խոռոչի դրենավորում
  • քիմիական պկլևրոդեզ
  • պլևրալ բիոպսիա


 

 

 

 Թորակոսկոպիկ, բաց և U-VATS  եղանակով կատարվում են հետևյալ վիրահատությունները․


  • թոքի ատիպիկ ռեզեկցիա
  • լոբէկտոմիա
  • պուլմոնէկտոմիա
  • թիմէկտոմիա
  • պլևրէկտոմիա
 


Կատարվում են նաև շնչափողի վիրահատություններ, այդ թվում՝ տրախեոստոմա, շնչափողի շրջանաձև ռեզեկցիա։

 

 

 

 

 

 

Բուժանձնակազմը, որը գլխավորում է թորակալ վիրաբույժ Արմեն Խանոյանը, մշտապես վերապատրաստվում է Հայաստանում և արտերկրում։ 

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Սիգմայաձեվ աղու լապարոսկոպիկ մասնահատում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 20.07.2021

Կատարվել է կոլոնոսկոպիկ հետազոտություն, որի ընթացքում հայտնաբերվել է սիգմայաձև աղու ուռուցք և հենց տեղում կատարվել է բիոպսիա ուռուցքի տեսակը որոշելու նպատակով։ Հյուսվածաբանական հետազոտությամբ հաստատվել է քաղցկեղ։

ՈւԱԿ-ում կատարվել է երիկամի լապարոսկոպիկ մասնահատում 15.07.2021

Հեռացվել է երիկամի մի մասը ուռուցքի հետ միասին, պահպանելով երիկամի առողջ հատվածը։ Այդպիսով նպաստելով նրան, որ շաքարային դիաբետ ունեցող հիվանդի մոտ հետվիրահատական շրջանում բացառվի քրոնիկ երիկամային անբավարարության զարգացման ռիսկը։

Հաճախ տրվող հարցեր