Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունք

 

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊԱԹՈՄՈՐՖՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

 


Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքում կատարվում են հետևյալ հետազոտությունները.

 

  1. բջջաբանական հետազոտություն (քսուկների, քերուկների, պունկտատների, դրոշմվածքների, կենսական հեղուկների հետազոտություն)
  2. հյուսվածաբանական հետազոտություն, այդ թվում` բիոփսիայի (վիրահատական կենսանմուշների)
  3. hյուսվածաքիմիական հետազոտություն
  4. իմունահյուսվածաքիմիական հետազոտություն, այդ թվում նաև` cell-block

 

Բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում են մոտ 4000 հյուսվածաբանական, մոտ 5000 ` բջջաբանական, մոտ 1000  հյուսվածաքիմիական և իմունահյուսվածաքիմական հետազոտություններ:

 

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից սարքերով, որոնք ապահովում են նմուշների ավտոմատ մշակումը:


 

     
         
     


 

Բաժանմունքը համալրված է ամերիկյան արտադրության Ventana Benchmark ավտոմատ համակարգով, ինչն ապահովում է իմունահյուսվածաքիմիական հետազոտությունների բարձր որակը՝ բացառելով մարդկային գործոնը: Սա հնարավորություն է ընձեռում իրականացնել ուռուցքների առավել ճշգրիտ ախտորոշում, ինչը նպաստում է հիվանդի բուժման առավել  նպատակային ռազմավարություն ընտրելուն:


 

   



Բաժանմունքը համալրված է նաև նոր սերնդի LEICA ընկերության DM750 բազմաֆունկցիոնալ մանրադիտակով, որը ոչ միայն ապահովում է գոյացությունների հետազոտվող նմուշների բարձրորակ պատկերներ, այլև հնարավորություն է տալիս այդ պատկերները տեսանկարահանել։

 

Մանրադիտակը հնարավորություն է տալիս հեռաբժշկության միջոցով բարդ դեպքերը քննարկել ինչպես հայաստանյան, այնպես էլ արտեկրի գործընկերների հետ։

 

 Հեռ․ +37410205050, ներքին՝ 142, 148

 

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Աշխատավարձ՝ սկսած 800.000 դրամից. ՈՒԱԿ-ը աշխատանքի է հրավիրում հյուսվածքաբանի (պաթոմորֆոլոգ) 23.05.2023

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է մեծացնել իր թիմը և աշխատանքի հրավիրել ոլորտի լավագույններին:

Ձեր յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքն ու նվիրումն է մեր առջև ծառացած խնդիրների լուծման բանաձևը. շնորհավոր Մայիսի 1 01.05.2023

Ի դեմս ձեզ՝ շնորհավորում ենք բոլոր աշխատավորներին օրվա առթիվ՝ ցանկանալով, որ աշխատանքի շնորհիվ հնարավորություն ունենաք իրացնելու ձեր գիտելիքն ու փորձը, ֆիզիկական, մտավոր, հոգևոր ու նյութական ներուժը:

Հաճախ տրվող հարցեր