Միջուկային բժշկություն

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշման ծառայության կազմում գործում է միջուկային բժշկության ենթախումբը: ՈՒԱԿ-ում տեղադրված MEDISO Any Scan SPECT/CT երկդետեկտորային գամմա-խցիկի հետ համակցված համակարգչային տոմոգրաֆը թույլ է տալիս երկու ախտորոշիչ մեթոդի համադրմամբ (սցինտիգրաֆիա և ՀՇ) և հատուկ Fusion ծրագրի կիրառմամբ ստանալ հավաստի եզրակացություններ, որոնք հնարավոր չէ ստանալ մեթոդներից յուրաքանչյուրը առանձին կիրառելու դեպքում։ Դա բավական հեշտացնում է նեղ մասնագետների գործը՝ հիվանդի հետագա բուժման տակտիկան որոշելիս։


Միջուկային բժշկության ենթապմբի բժիշկներ Նաիրա Ռոլանդի Հարությունյանը և Կարինե Վալերիի Խոնդկարյանը վերապատրաստվել և որոկավորում են ստացել Եվրոպայի և Ռուսաստանի առաջատար կլինիկաներում։ Նրանք մեծ փորձ ունեն և ուռուցքաբանության, և ախտորոշման ոլորտում ։


Իրականացվում են ռադիոնուկլիդային հետազոտություններ Tc-99m իզոտոպի կիրառմամբ, ինչպես նաև` վահանաձև գեղձի դիֆերենցված քաղցկեղով հիվանդների հետթերապևտիկ ախտորոշիչ սկանավորում ռադիոակտիվ յոդի կիրառմամբ։

 

Միջուկային բժշկությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

 

Կատարվում է ոսկրերի, երիկամների, վահանաձև գեղձի սցինտիգրաֆիա։ Միաժամանակ, կիրառվում է նաև Հայաստանի համար նոր, սակայն Եվրոպայի շատ երկրներում, ՌԴ և ԱՄՆ-ում վաղուց արդեն գործող մեթոդ՝ լիմֆոսցինտիգրաֆիա։ Այս մեթոդը թույլ է տալիս իզոտոպի ներակումից հետո, կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության ժամանակ, հատուկ ընկալիչի օգնությամբ գտնել պահակային ավշահանգույցները, ընտրողաբար հեռացնել դրանք` պահպանելով չախտահարված ավշային հանգույցները։ Վերոնշյալը կանխարգելում է վերին վերջույթի լիմֆոստազի առաջացումը վիրահատված հիվանդների մոտ։

 

Միջուկային բժշկությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում


Ոսկրային համակարգի սցինտիգրաֆիան հիմնականում կիրառվում է ոսկրային մետաստազները վաղ փուլում հայտնաբերելու, նաև կատարված բուժման արդյունավետությունը գնահատելու համար։ Ի տարբերություն այլ մեթոդների` սցինտիգրաֆիան հայտնաբերում է ախտահարումը առավել վաղ ` մետաբոլիկ փոփոխության փուլում: Միաժամանակ, մեթոդը թույլ է տալիս հայտնաբերել ոսկրերում առկա տարբեր փոփոխություններ, օրինակ` կոտրվածքներ, բորբոքային օջախներ, դեգեներատիվ պրոցեսներ և այլն։

 

Միջուկային բժշկությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում Միջուկային բժշկությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում


Երիկամների դինամիկ ռադիոնուկլիդային հետազոտությունը թույլ է տալիս որոշել երիկամների տոպոգրաֆիան և միզատար համակարգի ֆունկցիոնալ վիճակը տարբեր հիվանդությունների ժամանակ (օրինակ, միզաքարային հիվանդություն, հիդրոնեֆրոզ, միզածորանի նեղացում, վազոուրետրալ կոնֆլիկտ, բնածին արատներ)։ Բացի այդ, յոդի հանդեպ զգայուն պացիենտների համար ռենոսցինտիգրաֆիան կիրառվում է որպես ներերակային ուրոգրաֆիայի այլընտրանքային եղանակ։

 

Միջուկային բժշկությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում  Միջուկային բժշկությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

 

99mTc իզոտոպով վահանձև գեղձի սցինտիգրաֆիան հիմնականում կիրառվում է ադենոմատոզ հանգույցների և էկտոպիկ օջախների հայտնաբերման համար։


Ռադիոյոդթերապիայից հետո վահանաձև գեղձի քաղցկեղով հիվանդների ախտորոշիչ սկանավորումը թույլ է տալիս հայտնաբերել տեղային և հեռավոր մետաստազները:

Լուրեր, հայտարարություններ
«Դա վերջը չէ, դա նոր կյանքի սկիզբն է»․ քաղցկեղը վերապրած կին 26.05.2020

Անահիտ Հովհաննիսյանը 56 տարեկան էր, երբ նրա մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ։ Ախտորոշումը իմանալուց հետո եղել է մի պահ, երբ Անահիտը մտածել է...

ՈՒԱԿ-ում կատարվում են ողնաշարի կայունացնող վիրահատություններ՝ մետաղական կոնստրուկցիաների կիրառմամբ 25.05.2020

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է ողնաշարի տրանսպեդիկուլյար կայունացման հերթական վիրահատությունը...

Ինչպե՞ս են աշխատում թոքերի արհեստական շնչառության սարքերը (Տեսանյութ) 23.05.2020

Ինչպե՞ս են աշխատում թոքերի արհեստական շնչառության սարքերը, ինչպե՞ս է կատարվում ինտուբացիան, ի՞նչ վտանգներ է պարունակում այս պրոցեդուրան։ NEWS.am Medicine-ի այս եւ մի շարք այլ հարցերին պատասխանում է...

Հաճախ տրվող հարցեր