Պացիենտների համարՀիվանդություններ
Արգանդի վզիկի քաղցկեղի առաջին նշանները
Արգանդի վզիկի քաղցկեղի առաջին նշանները
27.03.2017

Արգանդի վզիկի քաղցկեղն ախտորոշվում է կնոջ արգանդի ստորին նեղ հատվածում: Վզիկը գլանաձև մկանային շերտ է, որն արգանդի ստորին հատվածը միացնում է հեշտոցի հետ՝ այդպիսով առաջացնելով ծննդաբերական խողովակը: Արգանդի վզիկի քաղցկեղը հիմնականում դանդաղ է զարգանում:


Մի քանի տարիների ընթացքում արգանդի վզիկի մակերեսի բջիջները նորմալ վիճակից անցնում են անոմալ վիճակի:


Սկզբնական շրջանում հյուսվածքներում տեղի ունեցող փոփոխությունները պարզապես նորմալ չեն, սակայն նաև քաղցկեղային չեն: Բժիշկները ենթադրում են, որ այդ ախտաբանական փոփոխություններից որոշները կարող են քաղցկեղ առաջացնող դանդաղ և աստիճանաբար տեղի ունեցող փոփոխությունների առաջին քայլ լինել: Որոշ ախտաբանական փոփոխություններ անհետանում են առանց բուժման, սակայն այլ նախաքաղցկեղային վիճակներն ուշադրության և վերահսկման կարիք ունեն, քանի որ կարևորվում է քաղցկեղի զարգացման կանխումը: Հիվանդության այս փուլը կոչվում է «դիսպլազիա»:


Հաճախ նախաքաղցկեղային հյուսվածքները կարող են հեռացվել կամ ոչնչացվել՝ առանց առողջ հյուսվածքները վնասելու, սակայն, որոշ դեպքերում, միայն արգանդի հեռացումն է (հիստերէկտոմիա) օգնում կանխել քաղցկեղային բջիջների տարածումը: Արգանդի վզիկի չարորակ ուռուցքները լինում են երկու տեսակ՝տափակ բջջային քաղցկեղ, որը կազմում է բոլոր դեպքերի մոտ 85-90%-ը և 10-15%-ը կազմող ադենոկարցինոմաները, որոնք առաջանում են գլանաձև էպիթելից: Արգանդի վզիկի քաղցկեղը կարող է ախտանիշներ չունենալ: Սա հատկապես արդիական է հիվանդության վաղ շրջաններում, երբ քաղցկեղն ավելի լավ է ենթարկվում բուժման: Այսպիսով, կանանց համար չափազանց կարևոր է մինչև արգանդի վզիկի քաղցկեղի առաջին նշանների ի հայտ գալը Պապանիկոլաուի ստուգիչ թեստ հանձնելը՝ բջիջներում վաղ նախաքաղցկեղային փոփոխությունների հայտնաբերման նպատակով:


Պապանիկոլաուի թեստն անհրաժեշտ է իրականացնել քաղցկեղն ամենավաղ շրջանում հայտնաբերելու համար՝ սկսած 18 տարեկանից: Տարեց կանայք պետք է շարունակեն Պապանիկոլաուի քսուկի հետազոտությունը, քանի որ արգանդի վզիկի քաղցկեղից մահացության ամենամեծ տոկոսը գրանցվում է 65 և ավելի տարիք ունեցող կանանց մոտ: Արգանդի վզիկի քաղցկեղի առաջին նշանները մադու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) կլինիկական արտահայտությամբ են, որը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման գլխավոր սադրիչն է: Հիվանդները հաճախ չգիտեն, որ իրենք վարակված են ՄՊՎ-ով: Մարդու պապիլոմայի վիրուսի որոշ տեսակներով վարակումը, մասնավորապես, սեռական գորտնուկների առաջացմանը նպաստող տեսակները, զգալիորեն մեծացնում են արգանդի վզիկի չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը:


Սակայն ՄՊՎ-ի ոչ բոլոր տեսակներն են բերում արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման, և արգանդի վզիկի քաղցկեղով տառապող ոչ բոլոր կանայք են վարակված ՄՊՎ-ով: Այն աղջիկները, ովքեր սկսել են սեռական կյանքով ապրել վաղ տարիքից (մինչև 18 տարեկան) կամ ունեցել են մի քանի սեռական զուգընկերներ, գտնվում են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն ՄՊՎ-ով վարակման բարձր ռիսկի խմբում: Ծխող կանայք նույնպես գտնվում են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի խմբում: Ծխախոտի ծուխն իր կազմում ունի ուռուցքածին նյութեր, որոնք վնասում են օրգանիզմի շատ հյուսվածքներ: Նույնիսկ այն չծխող կանայք, ովքեր կանոնավոր ներշնչում են ծխախոտի ծուխը, կարող են ունենալ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ավելի մեծ ռիսկ: Իմունային համակարգի ֆունկցիայի խանգարմամբ աղջիկները նույնպես գտնվում են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի խմբում:


Եթե օրգանիզմի պաշտպանական համակարգը թուլացած է, ապա այն ավելի պակաս ունակ է օրգանիզմում անոմալ բջիջներ հայտնաբերելու և ոչնչացնելու, այդ թվում` քաղցկեղային: Իմունային համակարգն ընճնող դեղեր ընդունող կանայք, օրինակ, օրգանի փոխպատվաստման վիրահատությունից հետո, գտնվում են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի խմբում: ՁԻԱՀ առաջացնող վիրուսով վարակվածները նույնպես հակված են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացմանը: Այսինքն, ում սննդակարգում պակասում են մրգերն ու բանջարեղենները, նույնպես ունեն քաղցկեղի տարբեր տեսակներով հիվանդանալու մեծ հավանականություն: Արգանդի վզիկի չարորակ ուռուցքի տարածման ռիսկը տարիների ընթացքում մեծանում է, քանի որ ուռուցքի կրիտիկական չափերի հասնելու համար, սովորաբար, տարիներ են պահանջվում: Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 25%-ը և մահերի 40%-ը վրա է հասնում 65 և ավելի տարիք ունեցող կանանց մոտ: Գինեկոլոգիական զննման ժամանակ արգանդի վզիկի հետ կապված խնդիրների հայտնաբերման կամ Պապանիկոլաուի թեստով անոմալ բջիջների ախորոշման դեպքում պետք է անմիջապես բիոպսիա իրականացնել: Այլ ախտորոշիչ թեստեր են համարվում կոլպոսկոպիան, ՄՊՎ թեստը, արգանդի վզիկի կոնուսաձև հյուսվածքահատումը, փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունն ու ռենտգենագրությունը: Յուրաքանչյուր կին պետք է յուրաքանչյուր տարի այցելի գինեկոլոգին՝ պլանային զննման նպատակով:


Հեղինակ. Օլգա Ֆիլատովա

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր