Նորություններ
Բուժման արդյունավետությունն ուղիղ համեմատական է վաղ դիմելիությանը
Բուժման արդյունավետությունն ուղիղ համեմատական է վաղ դիմելիությանը
23.03.2016

Չարորակ նորագոյացությունների դեղորայքային բուժումը` քիմիաթերապիան է, որի նպատակն է ցիտոստատիկ դեղերի շնորհիվ կասեցնել և ոչնչացնել քաղցկեղային բջիջները:


Արդի մոտեցումներից խիստ կարևորվում է նաև թարգետ-թիրախային թերապիան, որի նպատակն է մոլեկուլյար գենետիկ մակարդակով սինթեզված դեղերի միջոցով ոչնչացնել հատուկ թիրախ բջիջները, որոնք համարվում են քաղցկեղի որոշ տեսակների առաջացման «մեղավորներ»:


Քաղցկեղը բուժվում է միայն համալիր մոտեցման դեպքում,  որն իր մեջ ներառում է վիրահատություն, քիմիաթարգետ և ճառագայթային թերապիա: Նոր դեղերի մուտքը դեպի բուժման ուղեցույց անցնում է բազմաթիվ կլինիկական փորձարկումների և հարյուրավոր հետազոտությունների թեստավորման փուլեր:


Սոցիալական ցանցերում և որոշ էլեկտրոնային լրատվական միջոցներում տեղ գտած անհիմն մեկնաբանությունների կապակցությամբ`  ցանկանում ենք հասարակության ուշադրությունը սևեռել այն փաստին, որ եթե քաղցկեղի բուժումը լիներ այդքան դյուրին, ապա հազարավոր մարդիկ,  նույնիսկ զարգացած երկրներում, չէին տառապի այս հիվանդությամբ:


Պարբերաբար  բժշկական կրթություն չունեցող անձինք` «քաղցկեղ  բուժողները» աշխարհի տարբեր անկյուններում նոր «հայտնագործություններ» են անում սիսեռաբուժության, բոլիգոլովաբուժության, նավթաբուժության, աֆրիկական էկզոտիկ մրգերով բուժման,  այժմ էլ սոդայաբուժության տեսքով: Նման գիտականորեն չհիմնավորված  մեթոդների կիրառման մասին լուրերը,  որպես կանոն, ունեն կարճատև կյանք: Դրանք  բացարձակ չեն ապահովում քաղցկեղի բուժման արդյունավետությունը, այլ հանգեցնում են հիվանդության բարդացման և ուշ փուլերում դիմելիության: Հիվանդի կյանքի տևողության երկարացման համար թանկագին այդ ժամանակի կորուստը, ցավոք, ուշացնում և հաճախ արդեն անհնարին է դարձնում հիվանդների իրական բուժումը բարձիթողության պատճառով:


ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը հետևել առողջությանը և կանխարգելիչ զննության նպատակով ձևավորել տարեկան գոնե մեկ անգամ բժշկին այցելելու մշակույթ, իսկ քաղցկեղով հիվանդներին` դիմել ուռուցքաբանին ժամանակին, հնարավորինս վաղ փուլերում: Կարևոր է իմանալ, որ  բուժման արդյունավետությունը ուղիղ համեմատական է  վաղ դիմելիությանը:

 

Աղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր