Նորություններ
Նյարդավիրաբուժության ամենածանր վիրահատություններից մեկը. ՈՒԱԿ-ում փրկվել է 32 տարեկան տղամարդը
Նյարդավիրաբուժության ամենածանր վիրահատություններից մեկը. ՈՒԱԿ-ում փրկվել է 32 տարեկան տղամարդը
22.04.2023

32 տարեկան տղամարդը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել ծանր վիճակում՝ գանգատվելով պարբերական բնույթ կրող գլխապտույտներից, գլխացավերից և հավասարակշռության խանգարումներից:


Հետազոտություններից հետո տղամարդու մոտ ախտորոշվել է 4-րդ փորոքի ուռուցք:

 

Գոյացությունը գտնվում էր կենսական շատ կարևոր կենտրոնների կողքը՝ ուղեղի ցողունի մոտ, որի վնասվելու դեպքում կարող էր լինել շնչառական կանգ, սրտի աշխատանքի կանգ:

 

ՈՒԱԿ-ի մասնագետները որոշել են գնալ վիրահատություն և կատարել նյարդավիրաբուժության ամենածանր վիրահատություններից մեկը:


 


Վիրահատությունը կատարել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի ղեկավար Լևոն Հարությունյանը, բաժանմունքի բժիշկ-նեյրովիրաբույժ Աննա Կիզոկյանը, անեսթեզիոլոգ՝ Արշակ Հարությունյան:

 

Բարդագույն վիրահատությունը անցել է բարեհաջող:

 

32 տարեկան բուժառուն դուրս է գրվել ՈՒԱԿ-ից գանգատների և նյարդաբանական շեղումների լրիվ հետզարգացումով:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր