Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր հյուրընկալել էինք Վյաչեսլավ Յուրեվիչ Սուխովին և Ելենա Վալենտինովնա Յերյոմինային
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր հյուրընկալել էինք Վյաչեսլավ Յուրեվիչ Սուխովին և Ելենա Վալենտինովնա Յերյոմինային
26.04.2023

Կարևորելով միջազգային փորձի փոխանակումը և վերջինիս հետագա ներդնումը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր հյուրընկալել էինք ՌԴ ԱԻՆ Ա.Մ. Նիկիֆորովի անվան Արտակարգ իրավիճակների և ճառագայթային բժշկություն համառուսաստանյան կենտրոնի Միջուկային բժշկության ամբիոնի վարիչ, Ռուսաստանի միջուկային բժշկության ընկերակցության նախագահ, բ.գ.թ., դոցենտ Վյաչեսլավ Յուրեվիչ Սուխովին և «Իզոտոպ» (АО «В/О «Изотоп») ընկերության Բժշկական իզոտոպների գծով տնօրեն, բժշկական իզոտոպների բաժնի ղեկավար Ելենա Վալենտինովնա Յերյոմինային:


 


Բանախոսները Կենտրոնի գործընկերներին ներկայացրին զեկույցներ երկու թեմաներով՝ «Կլինիկական ուռուցքաբանությունում միաֆոտոն էմիսիոն ՀՇ հետազոտությունները համակցված համակարգչային շերտագրման հետ (SPECT/CT)» և «Ռադիոդեղագործությունը Ռուսաստանում. վերլուծություն, հեռանկարներ, նոր հնարավորություններ»:

 

Հանդիպման ավարտին բանախոսները նաև պատասխանեցին մասնակիցների հարցերին:

 

Նման զեկույցներն ու նոր համագործակցությունների ձևավորումներն ՈՒԱԿ-ում կրում են շարունակական բնույթ և միտված են մեր բուժառուներին լավագույն ծառայություններ մատուցելուն:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր