Նորություններ
Եվս մեկ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Հնդկաստանում գործող և մեծ ճանաչում վայելող «METRO» հիվանդանոցային համալիրի միջև
Եվս մեկ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Հնդկաստանում գործող և մեծ ճանաչում վայելող «METRO» հիվանդանոցային համալիրի միջև
28.04.2023

«Առողջապահության գերազանցություն– Հնդկաստան 2023» գագաթնաժողովի շրջանակում Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է «METRO» հիվանդանոցային համալիր:

 

Հիվանդանոցի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է առողջապահության ոլորտում ինտենսիվ թափ գրանցող հայ-հնդկական հարաբերություններին և ընդգծել երկկողմ գործակցությունը նորանոր բաղադրիչ-ծրագրերով համալրելու կարևորությունը:

 

Առաջնորդվելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերություններն ավելի զարգացնելու իրենց փոխադարձ ցանկությամբ և ձգտելով խթանել ու ամրապնդել առողջապահության ոլորտում համագործակցությունը, հանդիպման շրջանակում կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հնդկաստանում գործող և մեծ ճանաչում վայելող «METRO» հիվանդանոցային համալիրի և Հայաստանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, ինչպես նաև Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի միջև:

 

Հուշագրով հնարավորություն է ստեղծվում երկուստեք մատուցել առողջապահական ծառայություններ, տրամադրել խորհրդատվություն, իրականացնել բուժում համապատասխան պացիենտների համար, կազմակերպել բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումներ, պատվիրակությունների, աշխատանքային խմբերի և փորձագետների հանդիպումներ և փոխայցելություններ:

 

Հուշագրի ստորագրումից հետո հայաստանյան պատվիրակության համար կազմակերպվել է հիվանդանոցում շրջայց, տեղի բուժանձնակազմը ներկայացրել է նորարար լուծումներով հիվանդանոցային համակարգը, ձեռքբերումները, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սարք-սարքավորումները:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր