
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է մեծացնել իր թիմը և աշխատանքի հրավիրել ոլորտի լավագույններին:
ՈՒԱԿ Կլինիկական-պաթոմորֆոլոգիայի բաժանմունքը փնտրում է հյուսվածքաբանի (պաթոմորֆոլոգ):
Մեզ համար կարևոր է, որ մեր ապագա գործընկերն ունենա հետևյալ հմտությունները, կարողություններն ու գիտելիքները`
• մասնագիտական կրթություն,
• աշխատանքային փորձ տվյալ ոլորտում՝ նվազագույնը՝ 3 տարի (պարտադիր),
• համապատասխան սարք-սարքավորումների տիրապետում,
• լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
• համակարգչային գիտելիքներ ու հմտություններ,
• թիմային աշխատանքի կարողություն,
• կազմակերպվածություն, նպատակասլացություն, կարգապահություն,
• տարբեր իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն:
Աշխատանքային պայմանները՝
• աշխատանքային օրեր` երկուշաբթիից ուրբաթ,
• աշխատանքային ժամեր՝ 09:00-16:15,
• աշխատավարձը՝ սկսած 800.000 դրամից:
• կենտրոնի բոլոր աշխատակիցների համար նախատեսված է բժշկական ապահովագրություն:
Դիմելու համար հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել job@oncology.am էլ.հասցեին` թեմա դաշտում պարտադիր նշելով «հյուսվածքաբան»:
Հարցերիդեպքումկարողեքզանգահարել +374 55337485 կամ +374 96114311 հեռախոսահամարներովերկուշաբթիիցուրբաթ՝ 09:00-16:15: