Տարիքը
Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը տարիքի հետ մեծանում է. 40 տարեկանից հետո կանայք յուրաքանչյուր տարի պետք է այցելեն մամոլոգին և կատարեն սոնոգրաֆիկ և/կամ մամոգրաֆիկ քննություն ըստ բժշկի ցուցումի:
Ժառանգականությունը
Եթե հարազատների մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, ուռուցքի առաջացման հավանականությունը բարձր է նույնիսկ երիտասարդ տարիքում: Նախատրամադրվածության հայտնաբերման նպատակով կարող է պահանջվել բժիշկ-գենետիկի խորհրդատվություն:
Հորմոններ
«Հորմոնային գործոն» հասկացության տակ տվյալ դեպքում հասկացվում են գրեթե բոլոր շեղումները՝ 30 տարեկանից հետո առաջին հղիությունը, հղիությունների և ծննդաբերությունների բացակայությունը, հրաժարումը կրծքով կերակրումից, հորմոնային հակաբեղմնավորիչների բազմամյա ընդունումը, գինեկոլոգիական որոշ հիվանդություններ և այլն:
Ավելորդ քաշ
Դաշտանադադարի շրջանում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծանում է` հատկապես, եթե կինը քաշ է ավելացրել և ճարպը կուտակվել է որովայնի շրջանում:
Վնասվածքներ և հիվանդություններ
Կա թեզ, որ կրծքագեղձի տրավմաների ժամանակ և խրոնիկական բորբոքումների ժամանակ ավելանում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Ցանկացած վնասվածքի կամ ցավային զգացողությունների դեպքում պահանջվում է մամոլոգի խորհրդատվություն: