Քաղցկեղի հստակ պատճառները դեռևս անհայտ են, սակայն կան գործոններ և վիճակներ, որոնք մեծացնում են հիվանդացության հավանականությունն ապագայում:
Տարիքը
Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը տարիքի հետ մեծանում է: 40 տարեկանից հետո կանայք յուրաքանչյուր տարի պետք է այցելեն մամոլոգին և կատարեն մամոգրաֆիա:
Ժառանգականությունը
Եթե մոտիկ հարազատների մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, ուռուցքի առաջացման հավանականությունը բարձր է նույնիսկ երիտասարդ տարիքում: Նախատրամադրվածության հայտնաբերման նպատակով կարող է պահանջվել գենետիկի խորհրդատվություն:
Հորմոններ
«Հորմոնային գործոն» հասկացության տակ տվյալ դեպքում հասկացվում են գրեթե բոլոր շեղումները՝ 30 տարեկանից հետո առաջին հղիությունը, հղիությունների և ծննդաբերությունների բացակայությունը, հրաժարումը կրծքով կերակրումից, հորմոնային հակաբեղմնավորիչների բազմամյա ընդունումը, գինեկոլոգիական հիվանդությունները և այլն:
Վնասվածքներ և հիվանդություններ
Կրծքագեղձում հեմատոմայի և բորբոքական օջախի ներծծման դեպքում հնարավոր է ատիպիկ բջիջների առաջացում, ցանկացած վնասվածքի կամ ցավային զգացողությունների դեպքում պահանջվում է մամոլոգի խորհրդատվություն:
Ավելորդ քաշ
Դաշտանադադարի շրջանում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծանում է , հատկապես, եթե կինը քաշ է հավաքել և ճարպը կուտակվել է որովայնի շրջանում: