Պացիենտների համարԿանխարգելում
Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները
Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները
14.09.2018

Հետազոտությունն իրականացրել են ամերիկացի գիտնականները:


Հիվանդությունների վերահսկման Ամերիկյան կենտրոնի տվյալներով այն ամբողջ աշխարհում հանդիսանում է կանանց ուռուցքային հիվանդությունների ամենատարածված տարատեսակը՝ անկախ ազգային և ռասայական պատկանելիությունից:


Չնայած կանոնավոր կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու և հետազոտվելու խորհուրդներին՝ փորձագետներն այնուամենայնիվ համոզված են , որ սննդամթերքը  նույնպես մեծ դեր է խաղում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մեջ:

Կանխարգելման համար խորհուրդ է տրվում գերմթերքների ընդամենը երեք խումբ: Դրանց մեջ մտնում են մրգերը, բանջարեղենը և ամբողջական հացահատիկային մթերքները:  Այս խմբի որոշ մթերքներ պարունակում են ֆիտոքիմիկատներ՝ բույսերի կողմից արտադրվող միացություններ, որոնք  ունակ են դիմակայել ազատ ռադիկալներին:
Ստորև կդիտարկենք չորս ամենաուժեղ մթերքները, որոնք իսկապես արդյունավետ են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման առումով: 


Բրոկկոլի
 Բրոկկոլին պարունակում է հատուկ ֆիտոքիմիական գլյուկոռաֆանին, որը նպաստում է  քաղցկեղ առաջացնող քիմիական նյութերի չեզոքացմանը (հետազոտությունները ցույց են տվել, որ այդ տարրերից առավել մեծ քանակով  պարունակվում են ծիլերում ): Ի դեպ, ովքեր   այս մթերքի երկրպագուն չեն,  խորհուրդ ենք տալիս համային հատկությունների բարելավման նպատակով ավելացնել սխտոր կամ մանանեխ: Այդ մթերքները շատ  օգտակար են նաև քաղցկեղային բջիջների դեմ պայքարում:

Վարսակ
Վարսակը չափազանց մանրաթելային մթերք է, ինչն էլ որոշիչ  բնութագիր է  այն կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի  լավագույն  մթերքների շարքին դասելու համար: Բացի այդ, վարսակը պարունակում է մելատոնին, որը նույնպես նվազեցնում է հիվանդության ռիսկը: Այդ պատճառով էլ իզուր չէին մեզ մանուկ հասակից  ասում, որ վարսակի շիլայից լավ  նախաճաշ չկա:

 
Կալե (տերևավոր) կաղամբ
Բրեմենի և Օլդենբուրգի համալսարանների գերմանացի գիտնականներն ուսումնասիրել են 40 տարբեր տեսակի կաղամբների բաղադրությունը, նրանցում գլյուկոզինոլատների պարունակությունը: Դրանք բնական ծծմբային նյութեր են, որոնք կաղամբը կտրելիս վերածվում  են մանանեխային նյութերի:  Բացի այն, որ նրանք դառը համ են հաղորդում,  ծառայում են նաև որպես կրծքագեղձի քաղցկեղից պաշտպանվելու գերազանց միջոց:  Հետազոտության արդյունքում պարզվեց, որ ամենաշատ մանանեխային յուղ անջատվում է կալե կաղամբից:

Կանաչ թեյ
Դեռ հնուց  առասպելներ կան կանաչ թեյի օգտակարության մասին:  Եթե այդ ըմպելիքը դուք դեռ չեք ավելացրել Ձեր սննդակարգում , անհապաղ  արեք դա: Կանաչ թեյը պարունակում է ֆենոլային միացություններ, որոնք կանխում են քաղցկեղային բջիջների զարգացումը, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղը:
Այս 4 մթերքները, բացի այն, որ օժտված են վերոնշյալ բոլոր անվիճելի առավելություններով, անհավանականորեն օգտակար են նաև Ձեր կառուցվածքի համար:  Չէ որ դեռ ոչ ոք երբեք ավելորդ քաշի պատճառ չի համարել ո՛չ վարսակը, ո՛չ բրոկկոլին, ո՛չ կաղամբը և ոչ էլ առավել ևս թեյը:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր