Պացիենտների համարՀիվանդություններ
Միզապարկի քաղցկեղի ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել
Միզապարկի քաղցկեղի ախտանիշներ, որոնք  չի կարելի անտեսել
08.10.2018

Միզապարկն իրենից պարկ ներկայացնող մկանային օրգան է, որը կարող է  լայնանալ և կրճատվել: Այն նախատեսված է երիկամների կողմից արտադրված մեզը պահելու համար:  Միզապարկի քաղցկեղի զարգացման ժամանակ անցումային բջիջներն աճում են և բաժանվում նրա ներքին մակերեսի վրա` հյուսվածքներում ձևավորելով ուռուցք:

Հաճախ քաղցկեղը սկսում է զարգանալ  էնդոթելում, այսինքն այդ օրգանի ամենաներքին շերտի վրա:.

Հիվանդության ժամանակին հայտնաբերումը այն հաջողությամբ բուժելու հիմնական գրավականն է հանդիսանում:

Այն ամենաճիշտ միջոցն է և իրական հնարավորությունը ողբերգական հետևանքներից խուսափելու համար, քանի որ հակառակ դեպքում, ժամանակի ընթացքում ուռուցքը կարող է տարածվել միզապարկի մյուս հատվածների և  մոտակա հյուսվածքների վրա:

Խնդիրն այն է, որ վաղ ախտանիշները  ճիշտ չեն մեկնաբանվում, դրանք հաճախ կապում են այլ հիվանդությունների և ախտաբանությունների հետ, ինչն էլ  խիստ դժվարեցնում է ախտորոշումը:

Այդ պատճառով էլ կարևոր է ուշադիր լինել սեփական անձի և  մարմնի կողմից ուղարկած ցանկացած ազդանշանի նկատմամբ, հատկապես եթե ունեք ոչ առողջ սովորություններ, օրինակ ծխելը, կամ հաճախ եք ենթարկվում տարբեր քիմիական  նյութերի ազդեցության:

Փորձագետները հայտնել են միզապարկի քաղցկեղի 7 գլխավոր ախտանիշները, որոնք  Ձեզ մոտ նկատելու դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկին:

1. Մեզի մեջ արյան առկայությունը

Արյան առկայությունը մեզի մեջ հանդիսանում է միզապարկի քաղցկեղի առաջին ախտանիշներից մեկը: Դրա քանակությունը կարող է տատանվել, սակայն այն միևնույնն է  պարբերաբար առաջանում է:

Հիվանդները կարող են նկատել, որ մեզի գույնը փոխվել է և դարձել վարդագույն կամ նույնիսկ մուգ կարմիր (որոշ դեպքերում) :

Երբեմն առաջին հայացքից մեզը նորմալ է թվում, սակայն բժշկական ստուգման ժամանակ, նրանում քիչ քանակությամբ արյուն է հայտնաբերվում :

Ախտանիշը կարող է պահպանվել մի քանի շաբաթ շարունակ կամ  ընդամենը մեկ անգամ հայտնվել, ապա անհետանալ:

Սակայն բուժման բացակայության դեպքում արյունն անկասկած հետագայում  ՛՛կվերադառնա՛՛ մեզի պարունակության մեջ

2. Միզարձակման հաճախության փոփոխություններ

Միզարձակման հաճախության փոփոխությունները նույնպես պետք է դիտարկել որպես միզապարկի քաղցկեղի հնարավոր ախտանիշ: Թեև  գրեթե միշտ այն տեղի է ունենում վարակի առկայության հետևանքով, ամեն դեպքում ավելորդ չի   դիմել  մասնագետի օգնությանը:

Պետք է բժշկին այցելել, եթե.

Նկատել եք հաճախակի միզելու ցանկություն, նույնիսկ երբ գնում եք միզելու , ոչինչ չի ստացվում (երբ մեզ պարզապես չկա):
Միզելու ցանկությունը մեծանում է գիշերը:

Մեզի շիթը թույլ է:

Միզելու ժամանակ այրոց եք զգում:

3. Ցավ մեջքի մի կողմից

Միզուղիների վարակը, միզապարկի քաղցկեղը կամ քարը  որպես կանոն ցավ առաջացնում են մեջքի մի կողմում՝  գոտկատեղի շրջանում:

Սկզբում այն կարելի է շփոթել սովորական մկանային ցավի հետ, սակայն նրա կրկնվող բնույթը պետք է Ձեզ զգոնացնի:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այդ ախտանիշի վրա  ,  հատկապես եթե  այն զուգակցվում է մեզի զգալի փոփոխությունների հետ:

4. Ախորժակի անկում

Ախորժակի անկման դեպքում անհրաժեշտ  է  մի շարք գործոններ բացառել, այդ թվում ուռուցքային հիվանդությունները:  .

Միզապարկում քաղցկեղի առաջացման դեպքում հիվանդները մշտապես ծանրության զգացում են ունենում, որը նրանց խանգարում է առաջվա պես հաճույք ստանալ ուտելիքից:

5. Քաշի կորուստ

Քաղցկեղի պատճառով առաջացած ախորժակի անկման  և օրգանիզմի ընդհանուր հյուծման հետևանքով հիվանդները սկսում են քաշ կորցնել սարսափելի արագությամբ:

Օրգանիզմում առաջանում է կարևոր սննդարար նյութերի անբավարարություն, և քանի որ այդ դեպքում պաշտպանական ուժերը բնականաբար  թուլանում են, չարորակ բջիջների բազմացման համար  ստեղծվում են նպաստավոր պայմաններ:

6. Բորբոքում՝ միզապարկի քաղցկեղի ևս մեկ ախտանիշ

Հեղուկի կուտակումը կամ արտահայտված այտուցները հանդիսանում են  ևս մեկ ահազանգ` լինելով քաղցկեղի բջիջների գրոհի պատճառով  օրգանիզմում առաջացած բորբոքային  պատասխանի հետևանք:

Հաճախ բորբոքվում են որովայնի խոռոչը և ոտքերը, քանի որ միզապարկն իր ֆունկցիան այլևս լիովին չի կատարում (օրգանիզմից ողջ ավելորդ հեղուկը չի հեռացնում):

7. Հոգնածության զգացում և սակավարյունություն

Միզապարկի քաղցկեղի պատճառով առաջացած ախորժակի կորուստի այլ հետևանք է հանդիսանում սակավարյունությամբ պայմանավորված հոգնածության զգացումը:

Սննդարար նյութերի պակասն իջեցնում է  արյան կարմիր բջիջների արտադրությունը, իսկ թերթթվածնարյունությունը  (օրգանիզմի բջիջների հագեցումը թթվածնով) բերում է ֆիզիկական և բարոյական հոգնածության:

Վերջում ավելացնենք, որ վերը թվարկած բոլոր ախտանիշները կարող են պայմանավորված լինել  ինչպես միզապարկի բարորակ  նորագոյացություններով, այնպես էլ բոլորովին այլ  հիվանդություններով,  ամեն դեպքում  իրական պատճառը պարզելու համար  կարևոր է իրականացնել անհրաժեշտ բոլոր ստուգումները:

Չէ որ միզապարկի քաղցկեղի առկայության դեպքում (ինչպես նաև այլ տեսակի ուռուցքների ժամանակ) հաջող բուժման համար որոշիչ նշանակություն ունի վաղ ախտորոշումը:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր