Նորություններ
Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի փորձառու մեր թիմին են միացել երիտասարդ մասնագետներ
17.09.2020
Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի փորձառու մեր թիմին են միացել երիտասարդ մասնագետներ
«Պաթոմորֆոլոգիայի մեջ կա շատ գիտություն։ Մենք մարդիկ ենք, որ սիրում ենք այն, ինչ շոշափելի է, այսինքն, ուռուցքի մասին խոսենք ոչ միայն կլինիկորեն, ոչ միայն ռադիոլոգիայով իրեն տեսնելով, այլ շոշափելով, կտրելով, և մանրադիտակի տակ նայելով։ Մենք մի քիչ սկեպտիկ ենք, հավատում ենք միայն աչքով տեսածին», - ասում է Նելլի Գրիգորյանը։
ՈՒԱԿ բարեփոխումներ. քիմիաթերապիայի բաժանմունք
16.09.2020
ՈՒԱԿ բարեփոխումներ. քիմիաթերապիայի բաժանմունք
Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բարեփոխումներին նվիրված ՀՀ Առողջապահության նախարարության երկրորդ ռեպորտաժն անդրադառնում է Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի նորություններին, մասնավորապես, Հայաստանում և տարածաշրջանում եզակի Բացօթյա սրահին։
ՈՒԱԿ բարեփոխումներ․ Նեյրոօնկոլոգիական բաժանմունք
14.09.2020
ՈՒԱԿ բարեփոխումներ․ Նեյրոօնկոլոգիական բաժանմունք
ՀՀ Առողջապահության նախարարությունը սկսել է ռեպորտաժների շարք, որը ներկայացնում է Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բարեփոխումները։ Առաջին ռեպորտաժը անդրադառնում է Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի նորություններին․ վերանորոգված բաժանմունք, վերապատրաստված բժիշկներ, նոր վիրահատական մանրադիտակ և այլն։
Նոր բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղաններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (տեսանյութ)
09.09.2020
Նոր բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղաններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (տեսանյութ)
Հարկ է նշել, որ ՈՒԱԿ-ի վիրահատարանների մի մասում դեռ պահպանվում էին հին, ստեղծման օրվանից տեղադրված վիրահատական սեղանները, և դրանց փոխարինումը ուղղակի կենսական անհրաժեշտություն էր։ Նոր սեղանները անհամեմատ հեշտացնում են վիրաբուժական թիմի աշխատանքը։
Իմունահյուսվածաքիմիական հետազոտությունների նոր՝ իջեցված գին ՈՒԱԿ-ում
08.09.2020
Իմունահյուսվածաքիմիական հետազոտությունների նոր՝ իջեցված գին ՈՒԱԿ-ում
HER2neu դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման պետական ծրագրի շրջանակում՝ ախտորոշման հասանելիությունը բարձրացնելու նպատակով ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքում այսուհետ կրծքագեղձի իմունահյուսվածաքիմիական հետազոտությունները (ER, PR, HER, Ki67-ի որոշումը) կիրականացվի 70 000 դրամով նախկին 100000 դրամի փոխարեն։
Ի՞նչ է սպիրոմետրիան
27.08.2020
Ի՞նչ է սպիրոմետրիան
Սպիրոմետրիան շատ կարևոր հետազոտություն է նաև թոքի քաղցկեղով հիվանդների վիճակի գնահատման և հսկման համար։ Սպիրոմետրիայի տվյալները հաշվի առնելով է որոշում կայացվում թոքի մասնահատման մասին։
Աշխատանքի ենք հրավիրում ատամնաբուժական կաբինետի բուժքույրի
26.08.2020
Աշխատանքի ենք հրավիրում ատամնաբուժական կաբինետի բուժքույրի
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ատամնուբաժական կաբինետին անհրաժետ է բուժքույր։ CV-ները կարող եք ուղարկել info@oncology.am էլեկտրոնային հասցեին։
ՈՒԱԿ-ում կատարվել է երիկամի հեռացում լապարոսկոպիկ եղանակով
25.08.2020
ՈՒԱԿ-ում կատարվել է երիկամի հեռացում լապարոսկոպիկ եղանակով
Հարկ է նշել, որ երիկամի լապարոսկոպիկ հեռացում Հայաստանում կատարում են հաշված թվով մասնագետներ։ Այժմ ՈՒԱԿ-ի երիտասարդ օնկոուրոլոգ Ազատ Չախոյանը համալրեց նրանց շարքերը։ Վիրահատությանը մասնակցել են լապարոսկոպիկ վիրաբույժ Ավետ Պետրոսյանը և օնկոուրոլոգ Վարդան Առաքելյանը:
Լապարոսկոպիկ վիրաբուժության նոր որակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
21.08.2020
Լապարոսկոպիկ վիրաբուժության նոր որակ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է համալրումը ժամանակակից սարքավորումներով։ Կենտրոնի նոր ձեռքբերումը՝ KARL STORZ ընկերության վերջին սերնդի էնդոսկոպիկ սարքավորումը հագեցած է բոլոր տեսակի գործիքներով, որը հնաևավորություն է ընձեռում կատարել ուռուցքաբանության ոլորտի բոլոր տեսակի վիրահատությունները լապարոսկոպիկ եղանակով։
Ի՞նչ է դենսիտոմետրիան։ Նոր ծառայություն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
20.08.2020
Ի՞նչ է դենսիտոմետրիան։ Նոր ծառայություն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշիչ ծառայությունում արդեն գործում է ռենտգենօստեոդենսիտոմետրիայի կաբինետը, որը վերազինվել է Hologic ընկերության վերջին սերնդի՝ 2020 թվականի արտադրության ռենտգեն դենսիտոմետրիկ սարքով, որը եզակի է Հայաստանում։
Լուրեր, հայտարարություններ
Աեպտեմբերի 21-ին ֆրանսիացի վիրաբույժը վիրահատություններ կկատարի Ուռուցքաբանույան ազգային կենտրոնում 15.09.2021

Բժիշկները պլանավորում են Հայաստանում ներկայացնել իրենց փորձը․ նրանք կկատարեն վիրահատություններ, հանդես կգան դասախոսություններով և կկազմակերպեն քննարկումներ հայ գործընկերների հետ։

Լեղապարկի լապարասկոպիկ հեռացում 14.09.2021

Վիրահատությունը կատարվում է վերջին սերնդի KARL STORZ էնդոսկոպիկ համակարգով, ինչի շնորհիվ ապահովվում է հետվիրահատական ավելի թեթև ընթացք և արագ ապաքինում։

Շարժունակությունը վերականգնող վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 07.09.2021

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում առաջային հետորովայնամզային մուտքով կատարվել է գոտկային 3, 4, 5-րդ ողերի լայնածավալ ռեզեկցիա, բոլոր վարակված հյուսվածքների դեբրիդմենտ (մաքրում), առաջացած դեֆեկտը լրացնելու համար օգտագործվել է տիտանային ցանցի օղ և կոնքոսկրից վերցված սեփական ոսկոր՝ աուտոգրաֆտ։

Հաճախ տրվող հարցեր