Պացիենտների համարԱխտորոշում
Կոլոնոսկոպիա
Կոլոնոսկոպիա
26.06.2019

Հաստ աղու ներքին մակերեսի վիզուալ հետազոտման եղանակ է, որն իրականացվում է հատուկ ճկուն էնդոսկոպի օգնությամբ: 


Ցուցումները

 

Ստամոքսաղիքային արյունահոսություն, աղեստամոքսային ուղու պոլիպներ, կրկնվող աղիքային անանցանելիություն, անհայտ ծագման կրկնվող որովայնային ցավեր, խոցային կոլիտի կասկած, Կրոնի հիվանդություն, նորագոյացության կասկած, ինչպես նաև այնպիսի վիճակների համակցում, ինչպիսիք են քաշի կորուստը, անհայտ ծագման սուբֆեբրիլիտետը, սակավարյունությունը:
Նպատակները: Առավելապես ախտորոշիչ: Բացի ախտորոշումից, կոլոնոսկոպիայի ժամանակ հնարավոր է իրականացնել բիոպսիա և պոլիպների հեռացում:   


Նախապատրաստում

 

Աղիների նախապատրաստումը հետազոտությանը ենթադրում է սննդակարգի սահմանափակում և հաստ աղու մաքրում: Հետազոտությունից 2-3 օր առաջ սննդակարգից պետք է լիովին բացառել բուսական ծագման սնունդը: Աղիների մաքրումն իրականացվում է հատուկ լուծողական լուծույթներով,  որոնք կիրառվում են հետազոտության նախօրեին:


Իրականացման պայմանները

 

Հետազոտությունն իրականացվում է ամբուլատոր, հիվանդների մեծ մասը հետազոտության ընթացքում ունենում է անհարմարավետության նվազագույն զգացում: Հնարավոր են նաև ցավազրկում  սեդացիայի տարբեր տեսակներով՝ դեղորայքային քուն, ընդհանուր անզգայացում, սպազմոլիտիկների ընդունում:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր