ԿԼԻՆԻԿԱ
Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունքը ստեղծվել է 12․09․23 թվականին, քանի որ հասարակությունում, այդ թվում՝ ուռուցքային պաթոլոգիաներ ունեցող բուժառուների մոտ լայն տարածում ունեն անոթային (զարկերակային և երակային) պաթոլոգիաները։ Մասնավորապես դեղորայքային, ճառագայթային և վիրահատական բուժում ստացող բուժառուների մոտ հաճախ առաջանում են անոթային հիվանդությունների սրացումներ, բարդություններ, որոնք կարիք ունեն ճիշտ ժամանակին և պրոֆեսիոնալ արձագանքման։
Բաժանմունքում իրականացվում են․
- աորտայի,
- մագիստրալ զարկերակների,
- երակների ախտահարումներով պացիենտների կոնսերվատիվ և վիրահատական բուժում։
Բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատությունները․
- Անոթային ռեկոնստրուկտիվ վիրահատություններ ուռուցքային պաթոլոգիաների ժամանակ
- Էնդովասկուլյար վիրահատություններ զարկերակների վրա (բալոնային անգիոպլատիկա, ստենտավորում) հիբրիդ վիրահատություններ
- Որովայնային աորտայի անևրիզմայի ռեզեկցիա պրոթեզավորումով
- Պերիֆերիկ զարկերակների անևրիզմաների ռեզեկցիա պրոթեզավորումով
- Ստորին վերջույթների կոմբինացված ֆլեբէկտոմիա
- Էնդովենոզ լազերային թերմոաբլացիա
- Կրոսէկտոմիա
- Թրոմբէկտոմիա, էնդարտերէկտոմիա
- Քնային զարկերակի էնդարտերէկտոմիա
- Պրոֆունդոպլաստիկա
- Քնային զարկերակների պրոթեզավորում
- Կավա- ֆիլտրի տեղադրում
- Էքստրաանատոմիական զարկերակային շունտավորումներ
Բաժանմունքը հագեցած է անոթային վիրահատությունների համար նախատեսված ամբողջ գործիքակազմով, վերջին սերնդի ֆլեբոլոգիական լազեր սարքով, թվային անգիոգրաֆով, իրեն հարմարեցված անգիոգրաֆիկ սեղանով՝ նախատեսված հիբրիդ վիրահատությունների համար։
08-10-2024
Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողով. FreeNews
07-10-2024
Ծխելը կարող է առաջացնել թոքերի քրոնիկ հիվանդություններ և քաղցկեղ. կանխարգելի՛ր LOW DOSE-ի միջոցով
05-10-2024
Հոկտեմբերի 5-ին ՈՒԱԿ-ում տեղի ունեցավ «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողովը»
Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան
ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ
Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499
Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru
Հարգելի՛ այցելուներ,
որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։
Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է