Հոգեբանական աջակցման խմբեր
Հոգեբանական աջակցման խմբեր
«Քաղցկեղ» ախտորոշումը կյանքը փոխող փորձառություն է թե պացիենտի և թե պացիենտի հարազատների համար: Ֆիզիկական առողջության մասին մտահոգություններին զուգահեռ այն կարող է առաջացնել վախի, անհանգստության, զայրույթի, տխրության զգացում և այլ անհարմարություւներ, երբեմն՝ շփոթեցնող ապրումներ: Ուստի կարևոր է համապատասխան միջավայրի ապահովումը, որպեսզի պացիենտը հնարավորություն ունենա ինքնաարտահայտվել և ստանալ աջակցություն։ Թեև հաճախ շատ պացիենտներ աջակցություն են ստանում իրենց ընկերներից և ընտանիքից, այնուամենայնիվ, կարևոր է, որ հիվանդները ունենան հնարավորություն իրենց հուզող տարբեր թեմաների շուրջ զրույց ունենալ մարդկանց հետ, որոնք ունեն կամ ունեցել են նմանատիպ փորձառություն։
Պացիենտական աջակցման խմբերի ձևավորումը նպատակ ունի մասնակիցների համար ապահովել անվտանգ միջավայր հիվանդության, փոփոխվող միջանձնային հարաբերությունների, բուժման տարբեր գործընթացների վերաբերյալ սեփական փորձի, վախերի, հաջողությունների մասին պատմելու և հուզական աջակցություն ստանալու համար: Հոգեբանի ուղղորդման ներքո գործող այս խումբը կօգնի նվազեցնել մեկուսացված և միայնակ լինելու զգացումը՝ թույլ տալով կապեր հաստատել նմանատիպ մարտահրավերների առջև կանգնած այլ անձնանց հետ:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ամիսը 1 անգամ (ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը) կազմակերպվելու է հոգեբանական աջակցման խումբ, որը վարելու է ՈՒԱԿ-ի համապատասխան որակավորում ունեցող հոգեբանը։ Մասնակիցների առավելագույն քանակը 12-ն է։

23-04-2025
Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության
19-04-2025
Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում
15-04-2025
Սիրած առարկան՝ ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝ ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին
Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան
ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ
Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499
Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru
Հարգելի՛ այցելուներ,
որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։
Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է