Ծրագրեր


Ի՞նչ է բիոպսիան, ինչպե՞ս է այն կատարվում

 

Բիոպսիան (կենսազննում) ախտորոշիչ գործողություն է, որի ժամանակ կրծքագեղձի hնարավոր քաղցկեղի հայտնաբերման կամ հերքման նպատակով կրծքագեղձի հյուսվածքից վերցվում է մի փոքրիկ հյուսվածքային մասնիկ՝ նմուշ (բիոպտատ), որն ուսումնասիրվում է մանրադիտակով: Հյուսվածքի նմուշը ենթարկվում է հյուսվածաբանական, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև իմունոհիստոքիմիական հետազոտության: Սովորաբար, կրծքագեղձի բիոպսիան իրականացվում է կրծքագեղձի զննման (կամ ինքնազննման) ժամանակ հայտնաբերված գոյացության և/կամ մամոգրաֆիկ, ԳՁՀ կամ ՄՌՏ հետազոտությունների միջոցով հայտնաբերված գոյացության կամ կասկածելի հատվածի բարորակ կամ չարորակ բնույթը պարզելու նպատակով: Բիոպսիայով է պայմանավորված լիարժեք և ճշգրիտ ախտորոշումը, ինչպես նաև հետագայում բուժման եղանակի ընտրությունը։

Բիոպսիայի օգնությամբ ստացված հյուսվածքային կտորներն ուղարկվում են հատուկ լաբորատորիա, որտեղ իրականացվում է վերջիններիս  հյուսվածաբանական հետազոտությունը: Օրգանիզմի բոլոր բջիջներն ունեն բնորոշ կառուցվածք, ինչով պայմանավորված է նաև, թե ինչ հյուսվածքի են պատկանում: Չարորակացման դեպքում պատկերը լիովին փոխվում է․ բջիջների ներքին կառուցվածքը խանգարվում է, և նրանք դադարում են նմանվել հարևան բջիջներին: Որպես կանոն, այս շեղումներն այնքան զգալի են, որ կարելի է տեսնել անգամ սովորական մանրադիտակով:

Բիոպսիա և բիոպտատ

Բիոպսիայի ժամանակ վերցված նյութը նախքան ուսումնասիրելն անհրաժեշտ է մշակել հատուկ եղանակով. կտրատել շատ բարակ, թափանցիկ շերտերի և ներկել:  Կտրվածքներ ստանալու համար հյուսվածքի կտորները սկզբում կարծրացնում են (օրինակ, ներծծում են պարաֆինով), ապա պահելով հատուկ բռնիչով ՝ կտրատում են հատուկ սուր դանակի՝ միկրոտոմի օգնությամբ:

Ստացված բարակ թաղանթները տեղադրում են նախապես պատրաստված փոքր ապակիների վրա և հենց նրանց վրա ներկում: Ներկման եղանակները շատ են, սակայն բոլորն էլ մի քանի փուլով են իրականացվում: Նախկինում պատրաստուկները մի տարայից մյուսը տեղափոխվում էին ձեռքով, այժմ ներկման բոլոր փուլերը կարող են իրականացվել հատուկ գործիքներով: Սակայն, սա միակ փուլն է, երբ ավտոմատացումը հնարավոր է, քանի որ մնացածն ամբողջովին պայմանավորված է մասնագետի ուշադրությամբ և գիտելիքով:

Երբ արդեն ներկված պատրաստուկը մանրադիտակի տակ է, գործի է անցնում բժշկության մեջ շատ կարևոր մասնագետը` մորֆոլոգը: Գնահատելով հետազոտվող բջիջների առանձնահատկությունները, նա եզրակացնում է` բարորակ է հյուսվածքը, թե` չարորակ: Ավելին, հաճախ քաղցկեղային բջիջների տեսակով պայմանավորված՝ հնարավոր է որոշել նաև հիվանդության տեսակը, առանձնահատկությունները և, նույնիսկ, կանխատեսել ընթացքը:

Եթե լուսային մանրադիտակով հետազոտումն անբավարար է, իրականացվում  է իմունահյուսվածաբանական քննություն: Այս դեպքում կտրվածքները մշակվում են մի քանի հակաուռուցքային շիճուկներով (յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` տարբեր): Եթե դրանցից որևէ մեկի ուղղվածությունը համընկնում է ուռուցքի բնույթի հետ, պատրաստուկի բջիջներում առաջանում են մանրադիտակի տակ հստակ երևացող դեղնավուն հատիկներ: Այս եղանակը արդյունավետ է մելանոմայի ախտորոշման ժամանակ, որը հեշտությամբ մետաստազներ տվող մաշկի չարորակ ուռուցք է:

Որոշ դեպքերում, երբ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ փոփոխություններ են առաջացել բջիջների ներքին օրգաններում (օրգանելներ), օգնության է հասնում էլեկտրոնային մանրադիտակը: Հսկայական՝ մինչև 100 հազար անգամ խոշորացում թույլատրող էլեկտրոնային մանրադիտակն ունի իր առավելություններն ու թերությունները: Հնարավորություն տալով զննել նույնիսկ խոշոր մոլեկուլները, այն միաժամանակ տեսադաշտում կարող է պահել ընդամենը մի քանի բջիջ: Այս ամենը հազար անգամ մեծացնում է հետազոտման նյութի ճիշտ վերցնելու կարևորությունը (ինչպես բիոպսիայի ընթացքում, այնպես էլ կտրվածքների պատրաստման և ընտրության ժամանակ):

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի

01-06-2025

«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան

 «Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ ԶիլիֆյանԻ դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×