Ծրագրեր


Թվային մամոգրաֆիա՝ տոմոսինթեզով և առանց

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի մամոգրաֆիկ սքրինինգի պիլոտային ծրագրով նախատեսվում է իրականացնել կրծքագեղձի սքրինինգային հետազոտություններ, որոնք կատարվելու են մամոգրաֆիկ շարժական սարքի միջոցով՝ ռենտգենյան ճառագայթների գործադրմամբ։ Մեթոդը, որն ավելի քան 30 տարվա միջազգային լայն կիրառում ունի, ապացուցողական բժշկության կողմից ճանաչված է որպես ամենաարդյունավետը 50-69 տարեկան կանանց հետազոտելիս: Մամոգրաֆիայի նպատակն է կրծքագեղձում հայտնաբերել տարբեր նորագոյացություններ` մինչև 2-3մմ, մինչև 50 միկրոն կալցիֆիկատներ, տարբերակել դրանց տեսակները և որոշել հիվանդության տարածվածությունը: Մամոգրաֆիայի ճշգրտությունը կարող է հասնել 90%-ի: Չնայած իր զգայունությանը, մամոգրաֆիան, այնուամենայնիվ, չի հայտնաբերում կրծքագեղձի բոլոր քաղցկեղները։ Հետևաբար, մամոգրաֆիան և բժշկի կողմից իրականացվող կլինիկական զննումը միմյանց լրացնող գործողություններ են՝ կրծքագեղձի ինքնազննման և դրա առողջության մասին իրազեկվածության հետ մեկտեղ։

Համաձայն քաղցկեղի ամերիկյան ընկերակցության ուղեցույցների՝ ԱՄՆ-ում 40-44 տարեկան կանայք պետք է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ սկսելու հնարավորություն ունենան, 45-54 տարեկանում ահրաժեշտ է մամոգրաֆիան անցնել յուրաքանչյուր տարի: 55 տարեկանն անց կանանց կարելի է այն իրականացնել ավելի պակաս հաճախականությամբ ՝ երկու տարին մեկ անգամ, կամ պահպանել ամենամյա ռեժիմը: Որոշ դեպքերում սքրինինգն անհրաժեշտ է սկսել 25 տարեկանից, եթե նախկինում տվյալ հիվանդի կամ նրա ընտանիքի անդամների մոտ արդեն ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ:

Տոմոսինթեզով ռենտգեն թվային մամոգրաֆիան հանդիսանում է վերջին տասնամյակների ամենամեծ ձեռքբերումը մամոգրաֆիայի ոլորտում: Այն կրծքագեղձի հետազոտության անփոխարինելի և յուրահատուկ մեթոդ է: Տոմոսինթեզը կամ 3D մամոգրաֆիան գործում է տոմոգրաֆիայի սկզբունքով, այսինքն՝ ցածր ճառագայթման պայմաններում կատարվում է մի քանի նկար, որոնք մշակվում են համակարգչով՝ թույլ տալով ուսումնասիրել ամբողջ կրծքագեղձը բարակ շերտերով, ինչը հնարավորություն է տալիս ավելի մեծ ճշգրտությամբ հայտնաբերել ախտաբանական փոփոխությունները:

Թվային մամոգրաֆիայի սարք և հետազոտության գործընթաց

Սքրինինգային մամոգրաֆիկ հետազոտությունը կատարվում է տարբեր անկյուններից՝ նկարելով կնոջ երկու կրծքագեղձերն առանձին-առանձին և յուրաքանչյուրն ամբողջությամբ, ի տարբերություն ախտորոշիչ մամոգրաֆիայի, երբ նկարվում է կրծքագեղձի թիրախային որևէ մասը։ Հետազոտության ընթացքում կրծքագեղձի սեղմումից կարող է առաջանալ կարմրություն, հազվադեպ՝ կապտուկներ, սակայն այդ ամենը որևէ բուժում կամ հատուկ խնամք չի պահանջում։ Կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգի ռադիոլոգիական հետազոտությունների գնահատականը տրվում է BI-RADS համակարգով։

Ցանկալի չէ կատարել մամոգրաֆիա մինչև 35 տարեկան կանանց, քանի որ տարիքային այդ շրջանում նախ կուրծքն ավելի զգայուն է ռենտգենյան ճառագայթների հանդեպ, և, բացի դրանից, ավելի երիտասարդ կանանց մոտ առավել ինֆորմատիվ է ԳՁՀ-ն: Հղի կանանց մամոգրաֆիան հակացուցված է. խիստ անհրաժեշտ դեպքերում կնոջը հագցնում են հատուկ պաշտպանիչ գոգնոց, այնուհետև կատարում մամոգրաֆիա: Իսկ կրծքով կերակրելը հակացուցում չի հանդիսանում մամոգրաֆիայի համար: Կինը կարող է կերակրել կրծքով մամոգրաֆիա անցնելուց անմիջապես հետո: Կանանց, որոնք պլանավորում են շուտով ընդհատել երեխային կրծքով կերակրումը, մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել մամոգրաֆիայի իրականացման հետաձգման հնարավորությունը:

Կրծքագեղձի ճառագայթային հետազոտության BI-RADS դասակարգման համակարգ

 (Breast Imaging Reporting and Data System)

BI-RADS – 0

Ըստ հետազոտության նկարների հնարավոր չէ կատարել հստակ եզրահանգում, անհրաժեշտ է կատարել կրկնակի` ավելի մանրամասն հետազոտություն կամ համեմատություն նախկին հետազոտության նկարների հետ (դրանց առկայության դեպքում):

BI-RADS – 1

Մամոգրաֆիկ նորմալ պատկեր, այսինքն՝ չկան գոյացություններ, կասկածելի կալցիֆիկատներ, կրծքագեղձի կառուցվածքային փոփոխություններ:

BI-RADS – 2

Բարորակ փոփոխություններ, անհրաժեշտ են պլանային հետազոտություններ:

BI-RADS – 3

Ամենայն հավանականությամբ (97-98%), բարորակ գոյացություն, անհրաժեշտ է կատարել կրկնակի հետազոտություն  3-6 ամիս անց (ըստ բժշկի ցուցման): Խորհուրդ չի տրվում կիրառել սքրինինգի ժամանակ։

BI-RADS – 4

Կասկածվում է չարորակ ուռուցք, անհրաժեշտ է կատարել բիոպսիա մորֆոլոգիական քննությամբ՝ ախտորոշումը ճշտելու նպատակով։

BI-RADS – 4a չարորակության ցածր կասկած (>2% մինչև ≤10%)

BI-RADS – 4b  չարորակության միջին կասկած (>10% մինչև ≤50%)

BI-RADS – 4c չարորակության բարձր կասկած (>50% մինչև <95%)

BI-RADS – 5

Առկա բոլոր փոփոխությունները վկայում են չարորակ ուռուցքի մասին, անհրաժեշտ է կատարել բիոպսիա մորֆոլոգիական քննությամբ՝ բուժման ճիշտ սխեմա ընտրելու համար:

չարորակության կասկած >95%

BI-RADS – 6

Մորֆոլոգիապես հաստատված չարորակ ուռուցք, հաճախ կիրառվում է քաղցկեղի կրկնությունը հայտնաբերելիս՝ բուժումից հետո կամ թերապևտիկ բուժման ընթացքում ուռուցքի փոփոխությունները գնահատելու ժամանակ։

23-04-2025

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության. ՈՒԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է մեծ ծավալի բժշկական միջամտություն, որը հնարավորություն է տվել վերականգնել

19-04-2025

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում, որը կմիավորի ոլորտի շուրջ 200 մասնագետ ոչ միայն Հայաստանից, այլ նաև աշխարհի

15-04-2025

Սիրած առարկան՝ ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝ ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին

Սիրած առարկան՝  ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝  ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին11-ամյա Եփրեմ Հովակիմյանը դիմել է ՈՒԱԿ՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×