ԿԼԻՆԻԿԱ
Անձնակազմ
![](/images/gallery/gallery_17028869751702886975657ffe3fbe8ae.jpg)
![](/images/gallery/gallery_17028869761702886976657ffe4029df9.jpg)
![](/images/gallery/gallery_17028869761702886976657ffe4066c80.jpg)
![](/images/gallery/gallery_17028869761702886976657ffe40a1bfc.jpg)
![](/images/gallery/gallery_17028869761702886976657ffe40e69ed.jpg)
Պալիատիվ խնամքը նոր երևույթ է Հայաստանում, որը սկիզբ է առել 2003 թվականին, երբ ստեղծվեց Հակացավային և պալիատիվ խնամքի ասոցիացիան։ Հայաստանում պալիատիվ խնամքը ներդնելու համար իրականացվել է կարիքների գնահատում և հաստատվել հայեցակարգ, որի նպատակն է պալիատիվ խնամքի մշակումը և ներդրումը։
Հայաստանում պալիատիվ (ամոքիչ) օգնության առաջին ծառայությունը բացվել է 2013 թվականի մարտի 18-ին ՀՀ առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Բժշկական օգնության այս տեսակի զարգացման նպատակով Առողջապահության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծ, որը նախարարի հանձնարարությամբ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով և անցել առաջին ընթերցմամբ։
2022 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ՀՀ առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 75-ամյակի առթիվ բացվել է պալիատիվ ծառայության հիմնովին նոր կառուցված մասնաշենք՝ համապատասխանող պալիատիվ ծառայության միջազգային նորմերին։ Կլինիկան նախատեսված է 32 պացիենտի ստացիոնար բուժման համար։ Կլինիկայում տրամադրվում է մասնագիտական բժշկական, հոգե-սոցիալական օգնություն հետևյալ ծավալներով․
- արտահայտված ախտանշանային դրսևորումներով չարորակ ուռուցքային հիվանդությունների ախտորոշում, բուժական տակտիկայի որոշում ստացիոնար պայմաններում,
- ցավազրկում - արտահայտված ցավային համախտանիշը բնորոշ է ուռուցքային հիվանդությանը և այդ ցավը շատ ժամանակ պրոգրեսսիվում է, դառնում մշտական, որի շտկման կապակցությամբ կիրառվում են համապատասխան ոչ նարկոտիկ և նարկոտիկ ցավազրկողներ,
- փսխումների, սրտխառնոցների կառավարում։ Փսխումներ, սրտխառնոց առկա են տերմինալ փուլում գտնվող ուռուցքաին հիվանդների մոտ և որոշ դեպքերում կառավարելի են հակափսխումային դեղորայքով,
- մարսողության կարգավորում - Փորկապությունը շտկելու համար օգտագործվում են հոգնաներ և տարբեր միջոցառումներ։ Դիարեան առաջանում է մարսողական օրգանների վիրահատությունների, քիմիաթերապիայի, ուռուցքի քայքայման արտադրանքներով թունավորման արդյունքում։ Բուժման համար նշանակվում են տարբեր դեղամիջոցներ (ամրացնող միջոցներ, ֆերմենտներ, պրոբիոտիկներ և այլն),
- դեզինտոքսիկացիա - օրգանիզմը թունազերծելու համար կատարվում է ինֆուզիոն թերապիա, հեմոսորբցիա.
- Ըստ անհրաժեշտության, երկրորդային սակավարյունությունները շտկելու նպատակով, կատարվում են համապատասխան արյան բաղադրամասերի փոխներարկումներ։
- 7․ Անհրաժեշտության դեպքում համապատասխան նեղ մասնագետների կողմից պալիատիվ (ամոքիչ) վիրաբուժական միջոցառումներ՝ թորակոցենտեզ, լապարացենտեզ, դրենավորում, պացիենտի կյանքի որակը բարելավելու նպատակով։
- Կրտսեր և միջին բուժանձնակազմի կողմից համապատասխան խնամքի կազմակերպում։
Պալիատիվ ծառայության կլինիկային կից գործում է նաև շտապ բժշկական օգնության ծառայությունը։
Ծառայությունը կատարում է հիվանդների տեղափոխում բնակության վայրից դեպի ՈՒԱԿ և/կամ ՈՒԱԿ-ից բնակության վայր։
Պալիատիվ ծառայությանը կից գործում է համապարփակ հոգեսոցիալական ծառայություն, որի նպատակն է բարելավել պացիենտների և իրենց ընտանքիների հոգեսոցիալական բարեկեցությունը:
Հոգեսոցիալական թիմի գործունեությունը ներառում է սոցիալական խորհրդատվություն և սոցիալական խնդիրների կարգավորում, հոգեկրթություն, հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա, արտ թերապիա, ընտանեկան խորհրդատվություն, վշտի փուլի աջակցություն:
Հեռ․ +37410205050, ներքին՝ 154
24-07-2024
«Զգում էի, որ կերածս չի գնացել, ստամոքս չի իջել, ջուր էի խմում ու այդ պահին կարող էի հետ տալ»․ Անահիտ
22-07-2024
8 ժամ տևած վիրահատությունը հաջողությամբ ավարտվել է․ տղամարդու թուշը վերականգնվել է կրծքամկանի լաթով
17-07-2024
ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքն ընդլայնվել է
Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան
ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ
Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499
Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru