ԿԼԻՆԻԿԱ
Անձնակազմ
![](/images/gallery/gallery_1703227987170322798765853253bb5f0.jpg)
![](/images/gallery/gallery_170322798817032279886585325448149.jpg)
![](/images/gallery/gallery_17032279881703227988658532549c3c9.jpg)
![](/images/gallery/gallery_1703227988170322798865853254f0c91.jpg)
![](/images/gallery/gallery_170322798917032279896585325562868.jpg)
Սերգեյ Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքում մասնագիտացված բուժում են ստանում ոսկրերի և փափուկ հյուսվածքների ինչպես չարորակ, այնպես էլ բարորակ ուռուցքներով հիվանդները: Յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 210 վիրահատություն:
Բաժանմունքի մասնագետները տիրապետում են բոլոր անհրաժեշտ ունակություններին, ինչը թույլ է տալիս կատարել մասնագիտացված բարձրակարգ վիրահատական բուժում:
Ընդգրկելով ՈՒԱԿ-ում գործող մյուս մասնագիտացված բաժանմունքների ծառայությունները, հնարավոր է իրականացնել ճառագայթային և դեղորայքային բուժում, ինչն ապահովում է համալիր բուժում:
Կատարվում են հենաշարժիչ համակարգի ուռուցքների բոլոր, ինչպես նաև` ոսկրապլաստիկ վիրահատություններ.
- • ոսկրերի եզրային և ներօջախային մասնահատումներ,
- • բոլոր տեղակայման փափուկ հյուսվածքների ուռուցքների հեռացում,
- • ոսկրային պլաստիկա` ոսկրային մատրիքսով և ոսկրային ցեմենտով,
- • խոշոր և միջին հոդերի էնդոպրոթեզավորում (բազկոսկրի, ուսահոդի,
- • արմնկային հոդի, կոնքազդրային հոդի, ծնկան հոդի) և երկար ոսկրերի դիաֆիզար էնդոպրոթեզավորում,
- • փափուկ հյուսվածքների պլաստիկա,
- • ախտորոշիչ և վիրահատական արթրոսկոպիա։
Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի մասնագետները հաճախ են վերապատրաստվում արտասահմանյան կլինիկաներում և մասնակցում միջազգային կոնֆերանսների:
Հեռ․ +37410205050, ներքին՝ 162
24-07-2024
«Զգում էի, որ կերածս չի գնացել, ստամոքս չի իջել, ջուր էի խմում ու այդ պահին կարող էի հետ տալ»․ Անահիտ
22-07-2024
8 ժամ տևած վիրահատությունը հաջողությամբ ավարտվել է․ տղամարդու թուշը վերականգնվել է կրծքամկանի լաթով
17-07-2024
ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքն ընդլայնվել է
Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան
ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ
Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499
Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru