Կանանց առողջության կլինիկա․ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում
18.01.2021
Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ դաշտանի ավարտից 2-3 օր անց հայելու առջև կարող է և պետք է զննի կուրծքը: Դաշտանադադարից հետո կրծքագեղձի զննումը պետք է կատարվի յուրաքանչյուր ամսվա առաջին օրը:
Կրծքագեղձի ինքնազննման նպատակն է կրծքագեղձի տարբեր հիվանդությունների ախտանիշների վաղ հայտնաբերումը և ժամանակին համապատասխան մասնագետի դիմելը:
|
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերսկսում է ռադիոյոդային բուժումը
14.01.2021
Ռադիոյոդթերապիան ժամանակավորապես դադարեցվել էր ռադիոյոդի ներկրման՝ կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների պատճառով։
|
ԿԱՆԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱ. ՈՐՔԱ՞Ն ՀԱՃԱԽ ԿԱՆԱՅՔ ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆ ԳԻՆԵԿՈԼՈԳԻ
13.01.2021
Եթե կատարված հետազոտությունների ընթացքում ստացվում են ոչ նորմալ արդյունքներ, խորհուրդ է տրվում կատարել կոլպոսկոպիական հետազոտություն բիոպսիայով ախտորոշման հետագա ճշտման համար:
|

Հարգելի´ հայրենակիցներ, ողջունում եմ Ձեզ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) պաշտոնական կայքում: ՈՒԱԿ-ը համարվում է ուռուցքաբանության բնագավառում Հայաստանի Հանրապետության առաջատար բազմապրոֆիլ կենտրոն, որտեղ կատարվում է ժամանակակից ուռուցքաբանությանը համապատասխան ախտորոշում և բուժում:
Չարորակ նորագոյացությունների մասին խոսելիս, ցավոք, պարտավոր ենք խոստովանել, որ նրանք մահացության հիմանկան պատճառներից են: Ուռուցքաբանությունը համարվում է բժշկության մեջ բարդ բնագավառ, իսկ չարորակ նորագոյացությունները դասվում են շարունակական բուժում պահանջող հիվանդությունների շարքին:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պարբերաբար կատարելագործում են իրենց հմտությունները արտասահմանյան առաջատար կլինիկաներում անցկացվող վերապատրաստումների շնորհիվ, իսկ տեսական գիտելիքներն ընդլայնում են տեղական և միջազգային կոնֆերանսներին, գիտաժողովներին, սեմինար-խորհրդակցություններին իրենց ակտիվ մասնակցությամբ, ինչպես նաև կենտրոնում մեծ տեղ է տրվում միջին բուժանձնակազմի կրթական չափանիշներին և ծրագրերին համապատասխան պատրաստվածությանը:
Հիվանդների բուժումն իրականացվում է միջազգային ամենահեղինակավոր կլինիկական ուղեցույցների հիման վրա: ՀՀ Ուռուցքաբանության ազգային կենտրոնն իր որակյալ և արդյունավետ գործունեության համար որդեգրել է «Բարձրորակ մասնագետ, բարեխիղճ վերաբերմունք, արդյունավետ բուժում» սկզբունքը, որով և առաջնորդվում է:
Մենք կարևորում ենք Ձեր առողջությունը,
ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ