ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2024 Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի մասնակցության համար գիշերակացով նախատեսված բոլոր տեղերը սպառված են

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2024 Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի մասնակցության համար գիշերակացով նախատեսված բոլոր տեղերը սպառված են: Ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի մի շարք հեղինակավոր կենտրոնների մասնագետների կողմից մեծ հետաքրքրության է արժանացել կոնգրեսը, ուստի, անհրաժեշտությունից ելնելով, նախատեսվածից ավելի վաղ դադարեցնում ենք կոնգրեսին մասնակցության համար գրանցման հնարավորությունը։ Սա ևս մեկ վկայություն է, որ Հայկական ուռուցքաբանական ամենամյա կոնգրեսը կայացած է և իր ուրույն տեղն ունի մեկ հարկի տակ ուռուցքաբանության ոլորտի առաջատարներին միավորելու գործընթացում:

Հիշեցնենք, որ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը տեղի կունենա 2024թ. փետրվարի 3-4-ը` Հայաստանի տեսարժան վայրերից մեկում` Ջերմուկ քաղաքում։

Ցանկացողները դեռևս կարող են գրանցվել մասնակցության համար որպես ունկդնիր՝ առանց կեցության հնարավորության։ Տեղեկացնում ենք, որ մեր կողմից նախապես ամրագրված հյուրանոցներում սպառվել են բոլոր սենյակները, և այսուհետ գրանցվելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի ինքներդ հոգաք կեցության հարցը։ Նման ձևաչափով մասնակցության վճարը 20 000 ՀՀ դրամ է. այս տեղերը ևս սահմանափակ են:

Մանրամասների համար կարող եք զանգարել +37491 236829 հեռախոսահամարին:

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել

08-10-2026

Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում

ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×