ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2024 հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսին զեկույցով հանդես գալու համար հայտերի ընդունմանը մնաց 5 օր 

 

Շտապե՛ք գրանցվել Կոնգրեսին մասնակցության համար մինչև դեկտեմբերի 15-ը և բաց մի՛ թողեք հնարավորությունը՝ միջազգային և տեղական լավագույն կենտրոնների մասնագետների մասնակցությամբ Կոնգրեսում զեկույցով հանդես գալու և ներկայացնելու Ձեր աշխատանքային փորձառությունը, պրակտիկայում հանդիպած բացառիկ դեպքերն ու դրանց լուծման Ձեր տարբերակները։

Զեկույցի նեկայացման համար անհրաժեշտ է Ձեր անուն, ազգանուն, հայրանունը, հաստատությունը և գիտական աստիճանը, ինչպես նաև ելույթի առաջարկվող թեմայի անվանումը եռալեզու տարբերակով, իսկ համառոտագիրը` հայերեն, ուղարկել nco.congress@gmail.com էլ.հասցեին։

Զեկույցների հայտերը կքննարկվեն Կոնգրեսի գիտական խորհրդի կողմից: Արդյունքների մասին կհայտարարվի 2023թ. դեկտեմբերի 22-ին: Բաց մի՛ թողեք Հայկական 4-րդ կոնգրեսին զեկույցով մասնակցության հնարավորությունը, քանի որ հայաստանյան 3 լավագույն զեկուցողներին տրամադրվելու է գիտաթոշակ, որով հնարավորություն կունենանք վճարելու Ձեր նախընտրած դասընթացի կամ վերապատրաստման մասնակցության վճարը: 

Կոնգրեսի մանրամասների համար՝
Հայերեն՝ bit.ly/460aIvA
Ռուսերեն՝ bit.ly/3FSFxr7
Անգլերեն՝  bit.ly/3QMPih9
 
Գրանցման համար՝ bit.ly/40rq3UH

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների

15-10-2026

Yerevan Microsurgical Week-ի մասին՝ «Առավոտ լուսոյի» տաղավարում

Yerevan Microsurgical Week-ի մասին Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում խոսել են ՈՒԱԿ Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×