ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

5 ոչ ստանդարտ դեպք. ՈւԱԿ-ում հերթական անգամ իրականացվել են լապարասկոպիկ վիրահատություններ արտերկրից հրավիրված գործընկերոջ հետ

ՈՒԱԿ-ի Օնկոուրոլոգիական բաժանմունքում երիկամների և շագանակագեղձի բաց վիրահատությունները վաղուց արդեն մնացել են անցյալում՝ իրենց տեղը զիջելով անհամեմատ ավելի մեծ արդյունավետություն ունեցող լապարասկոպիկ վիրահատություններին: 

Շարունակական համագործակցությունների շնորհիվ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում վերջերս կատարվել են տարբեր դժվարություններով և առանձնահատկություններով 5 վիրահատություններ:

Վիրահատությունները կատարել են Տյումենի մարզային ուրոլոգիական կենտրոնից հրավիրված փորձառու վիրաբույժ, մեր հայրենակից Հայկ Պետրոսյանն ու ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքի անձնակազմը՝ բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանի գլխավորությամբ: 

Համատեղ լապարոսկոպիկ վիրահատությունների համար ընտրվել են 5 ոչ ստանդարտ դեպքեր: Կատարվել են երիկամների բարդ տեղակայումներով ուռուցքների լապարասկոպիկ հեռացումներ, միզածորանի մասնահատում՝ վերականգնողական միջամտությամբ, միզապարկի և շագանակագեղձի արմատական հեռացում: 

Վիրահատությունների ընթացքում հայազգի մասնագետը ներկայացրել է իր փորձն ու գիտելիքները, ինչի շնորհիվ նմանատիպ լապարասկոպիկ վիրահատությունները մեր կենտրոնում կլինեն էլ ավելի հաճախակի:

Երկու կենտրոնների համագործակցությունը տվել է իր սպասված արդյունքները:

Վիրահատություններն անցել են բարեհաջող: 5 բուժառուներից 4-ը արդեն իսկ դուրս են գրվել ՈՒԱԿ-ից:

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×