ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆՎՃԱՐ բուժզննում ժամկետային զինծառայողների ծնողների համար

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հունվարի 28-ի՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 31-ամյակի առթիվ կազմակերպում է ԱՆՎՃԱՐ ակցիա՝ ժամկետային զինծառայողների ծնողների համար:

Այսպիսով՝ հրավիրում ենք անցնելու

  • ԱՆՎՃԱՐ գերձայնային (սոնոգրաֆիկ) (կրծքագեղձ, վահանաձև գեղձ, որովայնի օրգաններ և փոքր կոնք) հետազոտություններ, 
  • ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտություն, 
  • ԱՆՎՃԱՐ ՀՇ հետազոտություն՝ բժշկի ցուցոմով և կնիքով ուղեգրով, որում նշված են հետազոտության հատվածները:

Կոնտրաստանյութը ներառված չէ անվճար հետազոտության մեջ: Նաև հարկավոր է հետազոտության ներկայանալ կրեատինինի պատասխանով: 

  • ԱՆՎՃԱՐ նեղ-մասնագիտական խորհրդատվություն հետևյալ ոլորտներում՝ մամոլոգիա, ուրոլոգիա: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ հաշվի առնելով սարք-սարքավորումների և մասնագետների գերծանրաբեռնվածությունը՝ տեղերը, ցավոք, սահմանափակ են: 

  • Գերձայնային (սոնոգրաֆիկ) հետազոտություն կանցկացվի 60 քաղաքացիներին, 
  • մամոգրաֆիա՝ 30 քաղաքացիներին, 
  • ՀՇ՝ 20 քաղաքացիներին, 
  • նեղ-խորհրդատվություն՝ 40 քաղաքացիներին։

Հետազոտություններին ներկայանալ զինծառայող որդի ունենալու հավաստագրով (Զինվորական կոմիսարիատներից) և անձը հաստատող փաստաթղթով: 

Գրանցվելու և մանրամասների համար զանգահարեք +37410205050 հեռախոսահամարով:

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×