ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆՎՃԱՐ ՄԱՄՈԳՐԱՖԻԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, առաջնային նպատակ ունենալով հիվանդությունների կանխարգելումը, իր գործունեության մեջ մեծ դեր տալով սոցիալական պատասխանատվությանը, անցկացնում է ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտություններ կանանց համար:

Այսպիսով՝ հոկտեմբերի 14-ին, 21-ին և 28-ին կենտրոնում կիրականացվի ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտություն 40-ից բարձր տարիքի կանանց համար, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում չեն անցել մամոգրաֆիկ հետազոտություն:

Ցուցման դեպքում կիրականցվի նաև կրծքագեղձի անվճար սոնոգրաֆիա:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ տեղերը սահմանափակ են: Հետազոտությունն ԱՆՎՃԱՐ կլինի առաջինը գրանցված 65 հոգու համար:

Գրանցվելու համար զանգահարեք +37410205050 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-16:45: 

Եվ հիշեք՝ վաղ ախտորոշումը կանխարգելման և արդյունավետ բուժման սկիզբն է:

Որպես նպատակ՝ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ Որպես միջոց՝ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԻՐՈՎ՝ ՈՒԱԿ 

14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×