ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առողջ կրծքագեղձ՝ առանց քաղցկեղի․ Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է

Քաղցկեղի այս տեսակը տարածվածությամբ Հայաստանում առաջատարներից է, ուստի կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը և իրազեկումը Ուռուցքաբանության ազգային կետրոնում առանցքային նշանակություն ունեն:

Հիվանդության վաղ հայտնաբերումը ազդում է բուժման արդյունքների վրա, փոքրանում է միջամտությունների ծավալը, քիմիաթերապևտիկ բուժումից հրաժարվելու հնարավորություն է ստեղծվում, կրճատվում են կրծքագեղձի հեռացմամբ բարդ վիրահատությունների դեպքերը։

Կրծքագեղձում նորագոյացությունների վաղ հայտնաբերումը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի լիարժեք բուժման հավանականությունը, նվազեցնում մահացության թիվը մոտ 30%-ով։

2023 թվականի դրությամբ ՀՀ բնակչության շրջանում կրծքագեղձի չարորակ նորագոյացություններով դիսպանսեր հսկողության տակ գտնվում է 14․632 բուժառու, որոնցից 14․336-ը կանայք են:

Քաղցկեղը դատավճիռ չէ․ հետազոտվե՛ք և կանխարգելե՛ք հիվանդության զարգացումը։

24-11-2025

Թոքի քաղցկեղ․ տարածված միֆերը և իրականությունը

Թոքի քաղցկեղի վերաբերյալ դեռ շատ սխալ պատկերացումներ կան, որոնք հաճախ խանգարում են հիվանդության վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը։ Ստորև ներկայացնում ենք ամենատարածված միֆերն ու դրանց

13-11-2025

ՈՒԱԿ Արյան բանկին շտապ անհրաժեշտ են երկրորդ դրական խմբի արյան դոնորներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Արյան բանկին ՇՏԱՊ անհրաժեշտ են A (II) Rh + (երկրորդ դրական) խմբի արյան դոնորներ։Խնդրում ենք համապատասխան արյան խմբով անձանց դիմել ՈՒԱԿ Արյան բանկ։ Արյանը

06-11-2025

Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×