ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առողջապահությունն ու արհեստական ինտելեկտի հեղափոխությունը․ օգուտներ, ռիսկեր, ապագա». Դասախոսություն ՈՒԱԿ-ում

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցկացվեց հանրային դասախոսություն՝ նվիրված առողջապահության ոլորտում արհեստական ինտելեկտի (AI) կիրառության արդիական թեմային։ Դասախոսությունը կարդաց առողջապահության կառավարման և կազմակերպման ոլորտի ճանաչված մասնագետ, Ռուսաստանի Առողջապահության կազմակերպման և կառավարման բարձրագույն դպրոցի (ВШОУЗ) ռեկտոր, բժիշկ-գիտնական Գուզել Ուլումբեկովան։

Գուզել Ուլումբեկովան իր խոսքում ընդգծեց, որ արհեստական ինտելեկտի կիրառումը առողջապահության մեջ այլևս ապագայի հեռանկար չէ, այլ՝ արդեն իսկ ընթացող գործընթաց։ AI-ն կարող է օգնել հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, բուժման անհատական մոտեցումների մշակմանը, ինչպես նաև առողջապահական համակարգերի արդյունավետ կառավարմանը։

Միաժամանակ, նա շեշտեց նաև առկա ռիսկերը․ տվյալների պաշտպանության և գաղտնիության խնդիրները, առողջապահական անձնակազմի պատրաստվածության հարցերը, ինչպես նաև իրավական և էթիկական դաշտի բացերը։ Ուլումբեկովայի խոսքով՝ առանց հստակ կարգավորումների և կառավարման, տեխնոլոգիական առաջընթացը կարող է բախվել լուրջ խոչընդոտների։

Դասախոսության ավարտին նա ներկայացրեց ապագայի տեսլականը՝ նշելով, որ արհեստական ինտելեկտի հնարավորությունները կարող են արմատապես փոխել առողջապահական համակարգերի աշխատանքը՝ դարձնելով դրանք ավելի արագ արձագանքող, արդյունավետ և կենտրոնացած հիվանդի կարիքների վրա։

ՈՒԱԿ-ում կազմակերպված այս հանդիպումը հնարավորություն տվեց մասնագետներին և ուսանողներին քննարկելու առողջապահության և տեխնոլոգիական նորարարությունների հատման կետերը, ինչպես նաև փոխանակելու միջազգային փորձ։

30-10-2025

Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է

24-10-2025

Կոլոռեկտալ քաղցկեղ․ միջազգային գիտաժողով՝ ՈւԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ

Հոկտեմբերի 18–19-ին առցանց ձևաչափով կայացավ Բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 4-րդ միջազգային բժշկական գիտաժողովը, որը նվիրված էր կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդի

22-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքար. ՈՒԱԿ-ում հետազոտվել են կին դատապարտյալները

ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագիտական աջակցությամբ կին դատապարտյալների շրջանում իրականացվել է անվճար մամոգրաֆիկ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×