ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացառիկ չափի՝ 43 սմ-անոց և հազվադեպ հանդիպող բարորակ գոյացությունը հաջողությամբ հեռացվել է

67-ամյա տղամարդը գանգատվել է որովայնի շրջանում ցավից։ Նրա մոտ առկա է եղել փորկապություն, հաճախամիզություն, թուլություն, պարբերաբար փսխումներ, զարկերակային ճնշման տատանում։ Հետազոտությունների արդյունքում որովայնի խոռոչում հայտաբերվել է գիգանտ՝ մոտ 43 սմ-անոց գոյացություն՝ հյուսվածքային և բազմախոռոչանի կիստոզ կոմպոնենտով։

Նոյեմբերի 11-ին իրականացվել է վիրահատություն և գոյացությունը հեռացվել է։ Վիրահատության ընթացքում պարզ է դարձել, որ գոյացությունը ոչ մի օրգանում ներաճ չէր ունեցել, սակայն որովայնի օրգանները հրվել էին դեպի հետ և փոքր կոնքի ուղղությամբ։ Վիրահատությունը կատարել են ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի բժիշկներ Արթուր Առաքելյանն ու Արմեն Նիկողոսյանը, անեսթեզիոլոգ` Սամվել Պողոսյանը:

Որովայնի խոռոչի գիգանտ գոյացության (մեզենխիմիալ ուռուցք՝ հյուսվածքային և բազմախոռոչավոր կիստոզ կոմպոնենտով)։ Չնայած չափերին՝ նմանատիպ ուռուցքները համարվում են բարորակ, հազվադեպ է հանդիպում ուռուցքի ռեցիդիվ և մետաստազավորում։

Վիրահատությունից հետո հիվանդն առողջացումով դուրս է գրվել վիրաբուժական ստացիոնարից։ ՈւԱԿ մասնագետներն արել են ամեն ինչ, որպեսզի նա վերադառնա իր առօրյա կյանքին։

Գնահատե՛ք ձեր առոջությունը, պարբերաբար հետազոտվե՛ք, ժամանակին դիմե՛ք բժշկի։

13-11-2025

ՈՒԱԿ Արյան բանկին շտապ անհրաժեշտ են երկրորդ դրական խմբի արյան դոնորներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Արյան բանկին ՇՏԱՊ անհրաժեշտ են A (II) Rh + (երկրորդ դրական) խմբի արյան դոնորներ։Խնդրում ենք համապատասխան արյան խմբով անձանց դիմել ՈՒԱԿ Արյան բանկ։ Արյանը

06-11-2025

Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են

05-11-2025

Չինացի պրոֆեսոր Ուենլին Ուոնգի այցը ՈՒԱԿ․ համատեղ վիրահատություն և փորձի փոխանակում

Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել Չինաստանի Գուանջոու քաղաքի “Second Traditional Chinese Medicine” հիվանդանոցի Կրծքավանդակի պատի վիրաբուժության հետազոտական ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×