ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գիտական նոր ձեռքբերում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները ոչ միայն կատարում են եզակի և բարդ վիրահատություններ, այլև մշակում և առաջարկում են արդյունավետ բուժման նորարարական մոտեցումներ։

ՈւԱԿ էր դիմել 67-ամյա տղամարդ, որի մոտ ախտորոշվել էր թոքի առաջնային սինովյալ սարկոմա։ Քաղցկեղի այս տեսակը համարվում է հազվադեպ հանդիպող ուռուցքային պաթոլոգիա՝ կազմելով թոքի ուռուցքների ընդամենը 0.5%-ը։

Բոլոր անհրաժեշտ նախավիրահատական հետազոտություններից հետո պացիենտը ենթարկվել էր վիրահատության Կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքում, ապա ստացել ադյուվանտ ճառագայթային թերապիա` Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունքում։

Արդեն 3 տարի է՝ պացիենտը գտնվում է հսկողության տակ, և հիվանդության կրկնության որևէ դրսևորում չի արձանագրվել։

 Այս դեպքի եզակիությունն այն էր, որ ստանդարտացված բուժման մոտեցում նման հազվադեպ դեպքերի համար սահմանված չէ։ Հաշվի առնելով հիվանդության ագրեսիվ բնույթը՝ ՈւԱԿ մասնագետները, չնայած կատարված ռադիկալ վիրահատությանը, որոշում կայացրեցին իրականացնել նաև ադյուվանտ ճառագայթային բուժում` ապահովելով առավել արդյունավետ արդյունք։

 Պացիենտի վարման եզակի փորձի հիման վրա պատրաստվել է գիտական հոդված, որը հրապարակվել է միջազգային ազդեցության գործակից ունեցող «Cureus» պարբերականում։

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել հետևյալ հղումով:

 Մենք կարևորում ենք ոչ միայն ժամանակակից բուժման մեթոդների ներդրումը մեր կենտրոնում, այլև միջազգային բժշկական հանրության հետ մեր մասնագետների ձեռքբերումներով կիսվելը։

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել

08-10-2026

Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում

ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×