ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկման ամիսն է

Հայաստանում կանանց մոտ կյանքում առաջին անգամ հաստատված չարորակ նորագոյացությունների մեջ առաջին տեղը զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը։ Վերջինս քաղցկեղի այն տեսակներից է, որոնց բուժման արդյունավետությունը բավական բարձր է, եթե հայտնաբերվում են վաղ փուլում: 

Այս տարվա մեր խորագիրն է՝ «լինել իրազեկ = լինել առողջ»։

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ տարբերակը դրա մասին անընդհատ բարձրաձայնելն է, պատմելն ու զգուշացնելը՝ հիվանդությունը կարող է խլել կյանքեր։ 

Ամսվա խորհրդով՝ Armenpress-ի տաղավորում լրագրողների հետ խոսում են ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը, ՀՀ ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը:

Հարցերի պատասխանները լսեք այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=NJT3olabZlE

14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×