ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրաքցի կինը 20 տարի շարունակ փնտրել է իր խնդիրը լուծող բժշկին․ ՈՒԱԿ-ում անհնարին թվացողը բժիշկները դարձնում են իրականություն

ՈՒԱԿ-ում անհնարին թվացողը բժիշկները դարձնում են իրականություն

67-ամյա իրաքցի կինը 20 տարի շարունակ փնտրել է իր խնդիրը լուծող բժշկին։ Ի վերջո, ճանապարհը նրան բերել է Հայաստան՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղից նա դուրս է եկել՝ մոռանալով իրեն տանջող ցավերն ու խնդիրները։

Կինը պատմում է, որ 2003 թվականին քարեր են ընկել մեջքին և ողի կոտրվածք է ստացել, որի մասին տեղի բժիշկները այդ պահին չեն հասկացել։ Կոտրվածքի մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ կինը հետազոտվել է արտասահմանցի բժիշկների Իրաք կատարծ այցի ժամանակ։

Հիվանդության բուժման համար պացիենտը սկսել է իր «ճանապարհորդությունը»․

  • 2016 թվականին Հնդկաստանում վիրահատության է ենթարկվել, որից հետո ձախ ոտքում մշտապես թմրածության զգացում է եղել։
  • Ապա վերականգնողական բուժումներ է ստացել Եգիպտոսում, Հորդանանում, Մալազիայում, Թուրքիայում․ այս եկրներից ոչ մեկում պացիենտի խնդիրը վերջնական լուծում չի ստացել։
  • 2020 թվականին ոտքերում թուլության և քովիդի ազդեցությամբ առաջացած խնդիրների կապակցությամբ պացիենտը երկրորդ անգամ այցելել է Հնդկաստան և ենթարկվել երկրորդ վիրահատության, որի ժամանակ վերևից ներքև ֆիքսել են ողնաշարը, որն էլ կյանքի որակի վրա ազդել է։ Վիրահատությունից հետո պացիենտի մոտ նկատվել է մշտական թուլություն ու ցավ ոտքերում։
  • 2023 թվականին, աղջկա ուսման նպատակով, միասին եկել են Հայաստան։ Այստեղ ևս փորձել են գտնել մասնագետ, որը կլուծեր խնդիրը և այցելել են Ուռուցքաբանության ազգային կենտրոն ՝ օրթոպեդ-ողնաշարաբան Կարապետ Անտոնյանին:

Մասնագետը նշում է, որ պացիենտի մոտ պարանոցային հատվածում առկա է եղել ստենոզ, որի կապակցությամբ 2023 թվականի հոկտեմբեր ամսին պացիենտը վիրահատվել է, սակայն, այդ վիրահատությունից հետո պացիենտի մոտ շարունակում էր մնալ 2016 թվականի տրավմայի հետևանքով առաջացած գանգատները, որոնց զուգակցվել էին նաև գոտկային հատվածում դեգեներատիվ տարիքային փոփոխություններից առաջացած նոր խնդիրները։

ՈՒԱԿ օրթոպեդ-ողնաշարաբանի խոսքով, հիվանդի մոտ եղել է ողնաշարի հետտրավմատիկ կիֆոտիկ դեֆորմացիա՝ հիվանդը քայլում էր դեպի առաջ կռացած, որն էլ բերել է սագիտալ դիսբալանսի։ 🩻Պացիենտի մոտ առկա դեֆորմացված ողը (կոտրված ողի շրջանում կիֆոզի անկյունը նորմայի 0 աստիճանի փոխարեն 24,4 աստիճան է եղել) որոշվել է կիֆոզը շտկելու համար ողը ռեզեկցել՝ 0 աստիճան ստանալու համար։ 2024 թվականի հունվարի 16-ին ՈՒԱԿ-ում իրականացվեց երկրորդ վիրահատությունը։ Հաշվի առնելով, որ արդեն կա հավաքված կոնստրուկցիա, դեֆորմացիան շտկելու համար կոնստրուկցիան երկարացվեց մինչև թորակալ 5 մակարդակ։

Կիֆոզի այդ աստիճանի շտկում ՈՒԱԿ-ում առաջին անգամ է իրականացվել։

Վիրահատությունը տևել է 8 ժամ, որի ընթացքում արյան կորուստը կրիտիկական մեծ չի եղել։ Մասնագետներն աշխատել են Cell Saver-ով, որի միջոցով վիրահատության ժամանակ արյան բաղադրամասերը ֆիլտրվում են և պատրաստ են նորից հիվանդին ներարկելու համար։

Խուսափելու համար նյարդաբանական շեղումներից` վիրահատությունն իրականացվել է մշտական նեյրոմոնիթորինգով, որի համար հատուկ խումբ է աշխատել։

Վիրահատարանում աշխատել են ՈՒԱԿ օրթոպեդ-ողնաշարաբան Կարապետ Անտոնյանը, նեյրովիրաբույժ Աննա Կիզոկյանը, կլինիկական օրդինատոր Մամիկոն Դանղյան, անեսթեզիոլոգ Արշակ Հարությունյանը։

Հիվանդը վիրահատությունից հետո` 4-5 օր անց, կարողացել է քայլել, իսկ 15 օր անց դուրս է գրվել հիվանդանոցային ստացիոնարից։

Այժմ նյարդաբանական որոշ բուժումներ պետք է անցնի խնդրի ամբողջական բուժման համար։

Իրաքցի պացիենտը նշում է, որ այցի առաջին օրվանից վստահում է ՈՒԱԿ բժիշկներին․ նրանք կարողացել են ճիշտ բացատրել իր խնդիրը և համոզված է՝ կավարտվի այս մղձավանջը:

ՈՒԱԿ-ի բժիշկնրեը չեն դադարում սովորել, վերապատրաստվել՝ մեր պացիենտներին լավագույն բժշկական ծառայությունները մատեցելու և վերջիններիս կյանքի որակի բարելավմանը նպաստելու համար։

 

425530567 907393408062478 1442165637329922245 n 425840954 907393448062474 4697683918942278919 n 425854442 907393494729136 2956813317705316862 n 426293963 907393488062470 4367551912972440953 n 426298299 907393398062479 8013231145891495374 n 426626292 907393464729139 8728847774688275669 n

08-10-2024

Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողով. FreeNews

«Բուժման ընթացքում միջին բուժաշխատողների դերը գրեթե չի զիջում բժիշկների մեծ աշխատանքին»,- «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողով»-ի ողջույնի խոսքում նշեց Վ․Ա․ֆանարջյանի անվան

07-10-2024

Ծխելը կարող է առաջացնել թոքերի քրոնիկ հիվանդություններ և քաղցկեղ. կանխարգելի՛ր LOW DOSE-ի միջոցով

Ծխելը կարող է առաջացնել թոքերի քրոնիկ հիվանդություններ և քաղցկեղ։Ռիսկի խմբում են՝պասիվ ծխողները, որոնք 1 շաբաթվա ընթացքում 20 ժամ շնչում են ծխախոտի ծուխ,50-75 տարեկան այն անձինք, որոնք վերջին 15

05-10-2024

Հոկտեմբերի 5-ին ՈՒԱԿ-ում տեղի ունեցավ «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողովը»

Արմենպրեսն անդրադարձել է հոկտեմբերի 5-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողով»-ին։«Մարդասիրությունը բուժքույրերի ամենամեծ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է