ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իտալացի մասնագետները Հայաստան են ժամանել իրենց փորձով կիսվելու և ՈւԱԿ-ի գործընկերների հետ համատեղ վիրահատություն իրականացնելու նպատակով

Հարգելի՛ գործընկերներ,

տեղեկացնում ենք, որ երկուշաբթի (մայիսի 29-ին)՝ ժամը 09:00-ին, Պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան դահլիճում հյուրընկալելու ենք Իտալիայի AIMS ակադեմիայի մշտական անդամ, Վարազե քաղաքի Սետտե Լագգիի Ուռուցքաբանական և մինի ինվազիվ վիրաբուժության բաժանմունքի տնօրեն, վիրաբույժ Էուջենիո Կոկոձային և նույն բաժանմունքի ինվազիվ վիրաբույժ Լորենցո Լիվրագիին:

Իտալացի մասնագետները Հայաստան են ժամանել իրենց փորձով կիսվելու և ՈւԱԿ-ի գործընկերների հետ համատեղ վիրահատություն իրականացնելու նպատակով:

Պրոֆեսոր Կոկոձան մինչ վիրահատությունը հանդես կգա կարճ զեկույցով, որին կհաջորդի բուն վիրահատությունը:

Իրականացվելու է լյարդի մասնահատում՝ լապարասկոպիկ եղանակով. այս վիրահատությունը բացառիկ է ՈՒԱԿ-ի համար:

Վիրահատությանն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր կլինի հետևել դահլճից, ինչպես նաև ընթացքում հարցեր ուղղել վիրահատարանում գտնվող վիրաբույժներին: Նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա: Մասնակցությունն ազատ է:

Հասցե՝ Ֆանարջյան 76

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×